Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիմահարդարվե՞լ, թե՞ ոչ, այս է խնդիրը

ԼԱՅՖ

Մի ընկերուհի ունեմ, որն առանց դիմահարդարման տանից դուրս չի գալիս։ Եվ կարևոր չէ, թե ուր է նա գնում՝ երեկույթի, թե ուղղակի աղբը թափելու․ «մարտական դիմահարդարումը»  միշտ դեմքին է։ Նա ինքն է խոստովանում, որ առանց մեյքափի մերկ է զգում իրեն։ Թեպետ, այս զգացողությունն ունեն գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչները, որոնք «հագնված» երևալու ցանկությունից զատ, համոզված են, որ շպարը նրանց գեղեցկությունն ավելի է ընդգծում։

Ես ինքս դպրոցն ավարտելուն պես, հասնելով մայրիկիս «մոգական» սրվակներին վրձիններին ու ստվերաներկերին, ամեն առավոտ՝ համալսարան գնալուց առաջ, անպայման գեղեցկանում էի։ Անկեղծ ասած՝ հիմա առանց ծիծաղի չեմ կարող նայել իմ երիտասարդ տարիների լուսանկարները։ Թեև դա երկար չի տևել։

Պարզվեց, որ տղամարդիկ գերադասում են ինձ «մերկ» տեսնել, այսինքն՝ առանց դիմահարդարման։ Չգիտեմ․․․ թե ինձ հանդիպած երկրպագուներն էին բնական գեղեցկության սիրահարներ, թե իսկապես դա ճշմարտություն էր, բայց բոլորը միաձայն հավատացնում էին, որ առանց դիմահարդարման ես ավելի գեղեցիկ եմ։ Ինձ ծանոթ 30 անց տղամարդկանց միջև մի փոքրիկ սոցհարցում անցկացնելով՝ ես պարզեցի, որ նրանց զգալի մասը նախըտրում է մինիմալ քանակությամբ դիմահարդարմով  կանանց։ Տղամարդկանց մոտ առանձնահատուկ տհաճություն են առաջացնում կարմիր շրթներկն ու տոնային քսուքի հաստ շերտը։

«Երբ մեծ քանակությամբ «ծեփամածիկը» երեսին կին եմ տեսնում, հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի եղունգով չքերեմ նրա այտն ու տեսնեմ՝ հետք կմնա, թե ոչ»,- կիսվեց տպավորություններով ծանոթներիցս մեկը։ Ի դեպ, գրեթե բոլոր պատասխանողները նշում էին, որ չեն սիրում համբուրվել այն կնոջ հետ, որը շրթներկ է օգտագործում․ «այն տարածվում է, լղոզվում, կպչում, իսկ հետո ստիպված ես լինում հետքերն անցկացնել դեմքիդ վրայից»։

Համաձայնվեք, իրավիճակը պարադոքսալ է։ Փաստորեն, այս բոլոր միջոցները, որոնք գեղեցկության ոլորտը մեզ համառորեն պարտադրում է, և որոնք պիտի ծառայեն տղամարդկանց գայթակղելու նպատակին, ընդհակառակը՝ վանում է նրանց։ Հիշում եմ՝ մի օր գեղեցկության սրահում պրոֆեսիոնալ դիմարդարում անելուց հետո, ինձանից շատ գոհ ու երջանիկ եկա տուն։ Սակայն ամուսինս ինձ անմիջապես երկնքից վար իջեցրեց՝ ասելով, որ «նրանք, իհարկե, ծեփամածիկը չեն ափսոսել», որ «տարօրինակ դիմակ է» իմ երեսին և նման այլ արտահայտություններ։

Եվ չնայած, որ շուտով ես կլինեմ 40 տարեկան (մի՞թե ես դա ասացի), ինձ դեռ տանջում է մի հարց՝ դիմահարդարվե՞լ, թե՞ ոչ։ Տարիքիս զուգընթաց հասկացա, որ կարևորը խնամված մաշկն է, չէ որ կնճիռները, ակնեն, բշտիկներն ու այլ անհարթությունները դիմահարդարումը ծածկում է, սակայն հնարավոր չէ տոնային քսուկով 24 ժամ մնալ. դա նաև վնասակար է։ Ուստի, ֆինանսներիս մեծ մասը ես ծախսում եմ մաշկի խնամքի և պրոցեդուրաների վրա, և վստահեցնում եմ, որ կարող եմ նույնիսկ տոնային քսուք չօգտագործել։

Չեմ կարող ասել, որ լիովին հրաժարվել եմ  կոսմետիկայից, սակայն, «անտեսանելի» դիմահարդարման ստեղծման հիմունքները սովորելով՝ կարողանում եմ «բնական» գեղեցկության տպավորությունը ստանալ։ Թեև, անկեղծ ասած, երբեմն հայացքս կանգ է առնում կարմիր շրթներկին․․․և, հազվադեպ՝ չնայած ամուսնուս դժգոհությանը, չեմ կարողանում գայթակղությանը դիմադրել․․․

Յուլիա Վարդանյան

NEWS.am STYLE

 

Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու