Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը որդեգրել է առավելագույն ճնշման ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն սահմանափակել Հայաստանի արտաքին հնարավորությունները, այլև ազդել երկրի ինքնիշխանության, պետականության խորհրդանիշների և ազգային ինքնության վերաիմաստավորման գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ թշնամական երկրի պահանջները գնալով ավելանում են և վերաճել են համակարգային վերաձևման ճնշումների՝ ուղղված Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդմանը։

Վերջին շրջանում շրջանառվող մտահոգիչ նորությունն այն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով սկսել է պահանջել Հայաստանի պետական զինանշանի փոփոխություն՝ արդարացնելով, թե դրա վրա պատկերված են իր տարածքային ամբողջականությանը «սպառնացող» խորհրդանիշներ։ Այս պահանջը սոսկ աբսուրդային չէ, այլ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե որևէ այլ պետություն իրեն թույլ է տալիս նման պահանջ ներկայացնել այլ ինքնիշխան պետության պետական խորհրդանիշների հետ կապված, ապա այն արդեն իսկ սպառնալիք է տվյալ երկրի ինքնության հիմքերի համար։ Ու քանի որ ՀՀ զինանշանի վրա առկա խորհրդանիշներն անբաժան մաս են կազմում մեր ազգային պատմության, մշակութային ժառանգության և ինքնության, որոնք հազարամյակների թոհուբոհով են անցել, ապա զինանշանի փոփոխությունը կարող է ազդարարել արտաքին պահանջով Հայաստանի ինքնիշխանության լուծարում։

Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։

Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։ Այս ուղղությամբ քայլերը նախօրոք են արվում՝ հետագա զիջողականությունն արդարացնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության գաղափարական կազմաքանդում։ Երբ պետությունը սկսում է վերանայել սեփական խորհրդանիշները ոչ թե իր ինքնության, պատմական իրավունքի կամ սոցիալական համախմբման շրջանակում, այլ հակառակորդի պահանջների հիման վրա, դա բացում է մի վակուում, որն իրենց օրակարգով կարող են լցնել արտաքին ուժերը, այդ թվում թշնամական տրամադրված երկրները։

Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։ Սա ընդամենը հերթական համընկնումը լինել չի կարող։ Պատմական գիտակցության վերաձևումը ներազգային մտածողությանը հարված հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է։

Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։ Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։

Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը, աստիճանաբար վերածվում է պարտադրված մանիպուլյատիվ փաստաթղթի, որի ամեն հաջորդ կետը գրեթե միակողմանի կերպով թելադրվում է Բաքվից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը