Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մայիսի 22-ին մեր ընկեր Արմեն Գևորգյանի հրավերով Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին:
Այս գիրքը պատմում է Նեմեսիսի հերոսների մասին, և այդ թեմայի շուրջ օտարերկրյա հեղինակի կողմից գրված առաջին գեղարվեստական գործն է: Սա երկար սպասված բեկում է, երբ մեր պատմության այս հերոսական և միևնույն ժամանակ ողբերգությունից ծնված դրվագը սկսում է դառնալ միջազգային ուշադրության առարկա, ինչպես նաև ոգեկոչել մեր նոր սերունդներին՝ հետևողականորեն պայքարել սեփական ազգային և մարդկային իրավունքների, և արդարության վերականգնման համար:
Շնորհակալություն եմ հայտնում հեղինակին՝ տիկին Կոֆլերին, այս կարևոր աշխատության համար, ինչպես նաև երախտապարտ եմ Արմեն Գևորգյանին, Արտեմ Երկանյանին, և Հայոց Ցեղասպանության թանգարանի ներկա և նախկին աշխատակիցներին՝ Նեմեսիսի հերոսական պատմությունը մեր հանրային գիտակցություն վերադարձնելու և այն հետևողականորեն հանրահռչակելու համար:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



