ԻՊ-ը մահապատիժ իրականացնող հաշմանդամ գրոհայինի մասնակցությամբ կադրեր է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական լուսանկարները, որում «գլխավոր գործող անձը» հաշմանդամ է։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, անվասայլակին նստած ահաբեկիչը մահապատժի է ենթարկում ծնկի եկած լիբիացի «լրտեսին»։ Դրանից հետո իսլամիստները խաչել են ևս 2 լիբիացու։
Հայտնի է, որ մահապատիժներն իրականացվել են Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում:
Վերլուծաբանների խոսքերով՝ մահապատժի այս դեպքերն իրականացվել են մոտ 1 շաբաթ առաջ: Նրանք նաև հավելել են, որ ներկայում Սիրտում տեղակայված է ԻՊ-ի մոտ 3.000 գրոհային:


1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



