Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես ու Գևորգը նույն գյուղից ենք։ Նա ինձ դպրոցական տարիքից է հավանել: Հետո փախցրեց ինձ, և 2007 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արմինեն՝ Գևորգի կինը։ Գևորգը ծնվել է Վարդենիս քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սոթք գյուղ։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Այն ավարտելուց հետո 2003-2005 թթ. ծառայել է Եղվարդի զորամասում։ Մի որոշ շրջան զբաղվել է գյուղատնտեսությամբ, իսկ 2010 թվականից անցել է պայմանագրային զինվորական ծառայության։ «Մեր առաջնեկի ծնվելու օրը եկավ իր հրամանը, իմացավ, որ անցնում է պայմանագրային ծառայության։ Կրկնակի հուզված էր»։ Այդ ժամանակից Գևորգը ծառայել է առանց ընդմիջումների՝ մինչև 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմը։

Երբ խնդրում եմ Արմինեին պատմել Գևորգի բնավորության, տեսակի մասին, նա արձագանքում է՝ ամուսինը պարտաճանաչ էր, համեստ։ «Բնավորությամբ շատ ազնիվ էր, աշխատասեր, հարգանքով, ընտանիքին նվիրված։ Օրինակելի հայր էր, հրաշալի ամուսին։ Միասին շատ լավ ու հետաքրքիր կյանք ենք ապրել, ունեցել ենք նաև դժվարություններ, բայց սիրով հաղթահարել ենք դրանք։ Միշտ ասում էր, որ իր ընտանիքը շատ է սիրում։ Սիրում էր նաև իր ծառայությունը, շատ ոգևորված էր ծառայում։ Անգամ ասում էր՝ և՛ ընտանիքս եմ շատ սիրում, և՛ գործս»։

Գևորգի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում։ «Քառօրյա պատերազմի ժամանակ ևս դիրքերում են եղել, բայց այդ ժամանակ իրենց մոտ մարտական գործողություններ չեղան։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին, ողջ ընթացքում եղել է Քարվաճառի դիրքերում։ Շատ ծանր շրջան էր իր համար, այդ օրերին մարտական շատ հարազատ ընկերների կորցրեց։ Իր հարազատ քույրիկի ամուսինը, իմ քույրիկի ամուսինը և հայրս զոհվեցին 44-օրյայի ժամանակ։ Հայրիկս կամավոր էր։ Գևորգը շատ էր նեղսրտում։ Կային օրեր, երբ տուն էր գալիս ու ասում՝ երանի ես էլ չլինեի, այսքան բան չտեսնեի։ Երբ հանձնեցին Քարվաճառը, իր մոտ ավելի ծանր սթրեսային վիճակ էր։ Ասում էր՝ տղաներին կորցրեցինք, հետո էլ տարածքները»։

44-օրյա պատերազմից հետո Գևորգի ջոկը տեղափոխել են Սոթք։ «Դժվարությունները շարունակվում էին, քանի որ իր մարտական ընկերներից շատերը չկային։ Ամեն անգամ դիրք բարձրանալուց նեղվում էր, բայց այդ ընթացքում երբեք չի մտածել ծառայությունից դուրս գալու մասին։ Եթե մինչև 44-օրյա պատերազմը նման մտքեր ունեցել է, ապա պատերազմից հետո՝ երբեք։ Ես կարող եմ ասել անգամ, որ պատերազմից հետո իր սրտում վրեժ ուներ»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Գևորգը ծառայում էր Սոթքի զորամասում, այդ օրը եղել է Վերին Շորժայի թիվ N դիրքում։ Արմինեն վերհիշում է այդ օրը։ «Գևորգն իրեր էր ուզել, նաև համեղ բաներ էի պատրաստել, որ ուղարկեի։ Պետք է իր ընկերներից գային, դա բարձրացնեին դիրքեր։ Զանգեցի Գևորգին՝ ասելու, որ ամեն ինչ պատրաստ է, կարող են գալ ու վերցնել։ Նկատեցի, որ նա մի տեսակ նեղված է, հարցրեցի՝ Գևոր, ե՞րբ պետք է գան, վերցնեն։ Արձագանքեց՝ կգան էլի։ Ահագին ժամանակ հետո նորից զանգեց՝ չսպասեք, չեն գա։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, պատասխանեց՝ կասեմ հետո»։

Արմինեն ասում է՝ ռմբակոծությունները նաև իրենց գյուղում են լսելի եղել ու ոչ միայն լսելի։ Գյուղի տները վնասվել են։ «Բարդ իրավիճակ էր, չգիտեինք, թե ինչ անել։ Զանգեցի Գևորգին, անջատեց զանգը։ Հասկացա, որ իրենց մոտ էլ է խառը, երևում էր, որ դիրքերում ամեն ինչ խառն է»։

Գևորգի ընտանիքը գյուղից դուրս է գալիս։ Արմինեն մի քանի ժամ հետո զանգահարում է ամուսնուն։ «Գևորգը հաստատեց, որ իրենց մոտ վիճակը խառն է. «Ահավոր է, «շները» մեզ մոտ լցված են»։ Մի պահ խառնվեցի իրար, չէի հասկանում, թե ինչ է ասում։ Նեղվեցի շատ։ Ես հիմա եմ հասկանում, որ այդ ընթացքում մեզ հրաժեշտի խոսքեր էր ասում։ Այդ պահին չհասկացա, հետո վերլուծեցի, թե ինչ էր ասում»։

Արմինեն և Գևորգը երկու որդի ունեին, սպասում էին երրորդի ծննդին։ «Երբ իմացանք, որ էլի երեխա ենք ունենալու, շատ ուրախացանք։ Ուրիշ ուրախություն էր։ Եվ մեր վերջին զրույցի ժամանակ ասաց՝ ես գիտեմ, որ դուք ուժեղ եք։ Այնպես կանես, որ երեխաս ծնվի»։ Գևորգը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13- ին Վերին Շորժայի թիվ N դիրքում ԱԹՍ-ի հարվածից։ «Տղաները ստացել են նահանջի հրաման, բայց որևէ մեկը չի նահանջել, մինչև վերջ պայքարել են։ Իրենց ընկերներն ասում էին՝ եթե նահանջեին, կփրկվեին։

Գևորգի մարմինը թշնամու մոտ էր, թշնամին այն չէր վերադարձնում։ Հետո սեպտեմբերի 30-ին 100-ից ավելի տղաների մարմիններ տվեցին, նրանց մեջ էր նաև ամուսինս։ ԴՆԹով հաստատվեց նրա ինքնությունը։ Հոկտեմբերի 2-ին Գևորգի հուղարկավորությունն էր»։

Գևորգն այդպես էլ չիմացավ՝ տղա՞ են ունենալու, թե՞ աղջիկ, բայց խնդրեց կնոջը պահպանել իրենց դեռ չծնված երեխայի կյանքը։ Հայրիկը չիմացավ իր ապագա երեխայի սեռը, չիմացավ, որ լույս աշխարհ եկավ նրանց երրորդ որդին, որին հոր պատվին Գևորգ անվանակոչեցին։ Փոքրիկ Գևորգը մեր զրույցի ողջ ընթացքում իր զրնգուն ձայնով հիշեցնում էր ու ապացուցում՝ կյանքը շարունակվում է, բայց անասելի ցավոտ է այս իրականությունը, որտեղ հայրը չկարողացավ գրկել իր որդուն, իսկ որդին էլ երբեք հնարավորություն չի ունենա ճանաչելու իր հայրիկին։

Ապրելու ուժի մասին։ «Հատկապես ցավալի է, որ մեր երրորդ տղային չտեսավ։ Մի օր այդ մտքերով շատ նեղված էի, երազիս տեսա Գևորգին, ասաց՝ ի՞նչ գիտեք, որ ես չեմ տեսել, ես ամեն օր էլ տեսնում եմ իրեն։ Հիմա ինձ ապրելու ուժ տալիս են երեխաներս։ Գևորգն այդ գիշեր ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ։ Հիմա ես այդ խոսքով եմ առաջնորդվում։

Տղաներիս մեջ շատ է կարոտը, մեծերի մեջ՝ նաև ափսոսանքը, որ հայրիկը չի տեսել փոքր Գևորգին։ Մեծ տղաս այս տարի ավարտում է իններորդ դասարանը, ասում է. «Մա՛մ, պատկերացնում ես՝ պապան տեսներ, որ ավարտում եմ, որքան կուրախանար»։ Ավելի վաղ, երբ գովասանագիր էր ստացել, Գևորգը շատ էր ուրախացել, ոգևորվել։ Կարևոր օրերին ավելի ցավոտ է»։

Հ. Գ. - Գևորգ Ստամբոլցյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, պատվոգրով, իսկ հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԵրևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել