Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք

ՔԱՂԱՔԱԿԱՆ

168.am-ը գրում է.

Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ այսօր կրկին կանդրադառնամ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մի շարք գնահատականներին, իսկ նրանց, ովքեր կդժգոհեն իմ հերթական երկար տեքստից, կհիշեցնեմ, որ, ի տարբերություն շատ-շատերի, զրկված եմ եթերային «դոնաթսներ թխելու» հնարավորությունից, ուստի նորից ստիպված եմ անդրադառնալ «լավաշով» (կարևորը՝ միշտ տաք-տաք և թարմ):

Եվ, քանի որ Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ նախագահ Քոչարյանը Մաքիավելիի երկրապագու է, հոդվածս կհարստացնեմ հայտնի իտալացու թեմատիկ մտքերով։

«Люди, веря, что новый правитель окажется лучше, охотно восстают против старого, но вскоре они на опыте убеждаются, что обманулись, ибо новый правитель всегда оказывается хуже старого», կամ՝ 2018-ի մասին

Թեպետ վերջին ժամանակներում հրապարակվել են տասնյակ ապացույցներ, որ Երկրորդ նախագահի թիմի բազմաթիվ անդամներ 2018-ին ակտիվ մասնակցել են «մերժիր Սերժին» օպերացիային և Նիկոլին վարչապետ դարձնելուն, բայց նրանք շարունակում են նախանձելի համառությամբ և կասկածելի գործելաոճով ճխտել Նիկոլին մեր գրպանը։

Բանախոսը հերթական հակառեկորդը սահմանեց՝ պնդելով, թե «ով է բերել Նիկոլին» հարցը նույնքան կարևոր է, որքան Նիկոլի դեմ իրական պայքարը։ Եվ այս ինքնախոստովանությունը, և «ընտրողները 2026-ին գնահատական կտան իրենց քվեարկությամբ, թե ով էր ճիշտ»՝ այս համատեքստում հնչեցրած միտքն ապացուցում են, որ երկրորդ նախագահի թիմի քաղաքական առաջնահերթություններում Սերժի դեմ պայքարն ավելի առաջնային և կարևոր է, քան Նիկոլի դեմ պայքարը։

Ահա և ենթագիտակցաբար բացահայտված ճշմարտություն, թե ո՞վ էր իրականում 2018-ին նպաստում Նիկոլի վարչապետացմանը։ Մեր բազմաթիվ սխալների և մեղքերի մեջ չի մտնում այն դառն իրողությունը, որ իրենց համբուրած asinus-ը չարդարացրեց այդ թիմի երբեմնի հույսերը և իրենց անկեղծ և սիրառատ համբույրից հետո չդարձավ կառավարելի արքայազն կամ լավ օժիտով արքայադուստր։

«Война есть единственная обязанность, которую правитель не может возложить на другого», կամ՝ նստելու մասին

Ես ընդունել եմ և 2018-2020 թվականներին բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ Երկրորդ նախագահն իր ապօրինի կալանքը կրել է պատվով, որպես ուժեղ տղամարդ և պետական այր։ Բայց որքանո՞վ է բարձրացնում իր վարկանիշն այն թեզը, որ նստած ժամանակ նա ցուցմունք չի տվել։ Սա ի՞նչ էր. «լավություն ծախելու փո՞րձ», ինչ-որ ակնա՞րկ, թե՞ քարոզչական տարերքի մեջ լավ չհաշվարկված գայթակղություն։ Այո, հետապնդման ժամանակ «ցուցմունք» չտալը ճիշտ է, նորմալ է, տղամարդավարի է։ Ավելին, ես էլ, բազմաթիվ այլ մարդիկ էլ նման պայմաններում նման կերպ են իրենց պահել։ Բայց բանախոսի տրամաբանությամբ, մենք կամ հանրությունը պիտի ոգևորվենք, զարմանանք, գովաբանենք այն փաստը, որ Երկրորդ նախագահը իրեն ճիշտ, նորմալ և տղամարդավայել է դրսևորել։ Ես չէի էլ կասկածում իր՝ նման կեցվածքի վրա։ Իսկ բանախո՞սը…

«Римские граждане гораздо больше страшились нарушить клятвы, чем законы», կամ՝ հերոսության մասին

Երկրորդ նախագահը, ճիշտ այնպես, ինչպես Երրորդ նախագահը, իրենց կենսագրության մեջ իրական հերոսության բազմաթիվ դրվագներ ունեն և արհեստական հերոսացման կարիք չունեն։ Այո, պետք չէ ամեն գնով Երրորդ նախագահին հակադրվելու խաթր կալանքը հերոսացնել և հավասարեցնել նախագահ Քոչարյանին ինձ, Մամիկոն Ասլանյանին կամ Նարեկ Մալյանին (թվարկեցի զուտ քաղաքական կալանքի տևողության հիման վրա)։ Երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և այլ հերոսների շարքում պիտի մնա։

Բանախոսը սկսեց թվարկել նաև, թե ինչը հերոսություն չի, բայց երևի ժամանակի սղության պատճառով չհրապարակեց ամբողջ ցանկը։ Օգնեմ իրեն։

Հաստատ հերոսություն չէ Նիկոլի ռեժիմի դեմ պայքարելը, բայց միաժամանակ՝ տնտեսվարման հարցերում business as usual սկզբունքով առաջնորդվելը։ Հերոսություն չէ նաև անմեղ լինելը, բայց վաղեմության ժամկետով գործը կարճելուն համաձայնվելը։ Տհաճ օրինակներ են, չէ՞։ Բա ինչո՞ւ եք ճեղքում առանց այդ էլ լայն բացված Պանդորայի արկղի հատակը՝ дно-ն։ Չե՞ք հասկացել դեռևս, որ մենք արդեն հինը չենք, աչք չենք փակելու, չլսելու չենք տալու և պատրաստ ենք համարժեք պատասխանել։ Երկրորդ նախագահը տեղյա՞կ էր և արդյոք համաձա՞յն էր իր գրասենյակի ղեկավարի այս փաստարկները հնչեցնելու հետ։ Հուսով եմ, չէ։

«Горе тому, кто умножит чужое могущество», կամ՝ Wikileaks-ի մասին

Ռուսներն ասում են՝ «В доме повешенного о веревке не говорят»: Այս ասացվածքը հիշեցի, երբ բանախոսն իր տեսակետները հիմնավորելու համար դիմեց WIKILEAKS-ի օգնությանը։

Խոստովանեմ, լսածիս չէի հավատում, հետ տվեցի և նորից լսեցի այդ հատվածը։

Տղերք, լո՞ւրջ։ Չէ, իհարկե, կարող եք ձեր պերֆեկտ-թիվիական կայքերով այդ բուրավետ հնարքը կիրառել։ Բայց ձեր թիվ 1 մեդիայո՞վ և նման բանախոսո՞վ։ Այդ նույն WIKILEAKS-ի վրա հղումով «Ազատություն» ռադիոկայանի սկանդալային ռեպորտաժից և, նույն աղբյուրի հիմքով, Ցեղասպանության ճանաչման թեմայի ձեր դեմ նիկոլականների կողմից արված շահարկումներից հետո դուք մեր դեմը WIKILEAKS-ի ինչ-որ տեղեկանք եք մեջբերո՞ւմ…

Բա արժի՞ որ։ Հաստա՞տ ուզում եք, որ WIKILEAKS-ը սկսենք «ասնավանի» դիտարկել։

Երկրորդ նախագահը տեղյա՞կ էր և համաձա՞յն էր իր գրասենյակի ղեկավարի այս փաստարկները հնչեցնելու հետ։ Վստահ եմ, չէ։

«Саул перед битвой облачил Давида в свои доспехи, но тот отверг чужое вооружение», կամ՝ ով էր ճիշտ և ով էր սխալ

Երրորդ նախագահին վերագրվեց ևս մեկ «մահացու մեղք»։ Պարզվում է, նա երբեք չի ասել, որ «Քոչարյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»… Ի դեպ, եթե Նիկոլին հաղթելու գործում դա վճռական նշանակություն կունենա, կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը, անգամ նման բան ասելու որևէ հիմք չունենալով, դա կասի։ Սույն բացահայտումը հիմնավորելու համար բանախոսը թվարկեց չորս հարց, որոնց շուրջ Երկրորդ նախագահը ուներ այլ կարծիք, քան գործող ղեկավարը։ Հերթով վերլուծենք։

• Կարմիր գծեր։ Այո, դրանց ներդրմանը Երկրորդ նախագահը դեմ էր (ինչպես նաև Նիկոլը)։ Բայց… Նախագահ Քոչարյանի 2021-ի նախընտրական ծրագրում դրանց վերացման մասին ոչ մի ծրագրային խոստում չկար։ Հետաքրքիր է, ինչո՞ւ։ Կարևոր չէ՞ր։ Եթե կարևոր հարց չէր, բա ինչո՞ւ խոսեց այդ մասին նույնիսկ պաշտոնաթող կարգավիճակում։ Փոխե՞լ է կարծիքը։ Այդ դեպքում, ո՞վ էր ճիշտ…

• «ֆուտբոլային դիվանագիտություն»։ Իրականում այս հարցը ավելի բարդ և ծախալուն է, քան նախորդը և առանձին հոդվածի արժանի։ Այստեղ ընդամենը մի բան կառաջարկեմ։ Թղթի ձախ մասում ազնվորեն գրեք, թե ինչ շահեց Հայաստանը, իսկ աջում՝ ինչ կորցրեց այդ գործընթացից։ Գրեցի՞ք։ Դե հիմա ասեք՝ ո՞վ էր ճիշտ։

• Սահմանադրության փոփոխություն։ Ես մի տեղ հասկանում եմ, երբ մանր կամ շատ միջին կարգի գործիչներ, կամ նաիվ քաղաքացիներն են կարծում, որ 2018-ի իշխանազավթումը 2015-ի Սահմանադրության հետևանքով էր։ Բայց ճշմարտացիության որևէ հատիկ չկա եվրոպական պահանջով

Սահմանադրությամբ կառավարման ձևը ( նախագահականից կիսանախագահական) փոխելու երկու (2002-ին և 2005-ին) գործընթաց նախաձեռնած նախկին նախագահի բարձրաստիճան ներկայացուցչի շուրթերից այց թեզը որպես «Քոչարյանը ճիշտ էր» պնդում ընդունելու մեջ։

• Իշխանության մոնոպոլիզացիա։ Այս թեզին անդրադարձել եմ նախորդ հոդվածներիցս մեկում։ Կարճ հիշեցնեմ. իր հարցազրույցում Երկրորդ նախագահն իր քաղաքական մենիշխանության այնպիսի դրվագներ էր վերագրում ինքն իրեն, որ այս հարցով ևս «Քոչարյանը ճիշտ էր» պնդում անելու հիմքեր չկան։

Այս ամենն էլ մի կողմ։ Իսկ դուք ե՞րբ եք վերջապես խոստովանելու, որ 2021-ի ընտրություններին համաձայնելը և մասնակցելը սխալ էր, ե՞րբ եք դադարելու գոնե ռետրոսպեկտիվ չարձանագրել դա, ե՞րբ եք ասելու, որ Սերժը ճիշտ էր, и далее по тексту.

«Победа никогда не бывает полной в такой степени, чтобы победитель мог ни с чем не считаться и в особенности – мог попрать справедливость», կամ՝ 2026-ի մասին

Այո, Նիկոլը Նապոլեոն և Հուլիոս Կեսար չէ, բայց երկուսն էլ համաժողովրդական քվեարկությամբ չէ, որ դարձել են առաջնորդ։ Այո, Չերչիլն ու Դը Գոլը պարտվել են ընտրություններին, բայց երկուսի երկրներն էլ էլեկտորալ ժողովրդավարություններ էին, ի տարբերություն նիկոլական Հայաստանի։ Ուստի պատմական օրինակները գուցե գեղարվեստական են և խոսում են բանախոսի էրուդիցիայի մասին, բայց բացարձակ ռելեվանտ չեն։

Բայց սա էլ մի կողմ։ Խոստովանեմ, որ շատ զարմանալի էր լսել, իր Երկրորդ նախագահի մերձավոր քաղաքական թիմի ռազմավարական հաշվարկների հիմքում նաև Գյումրիի փողոցներում ալկոհոլային ինտոքսիկացիայի ազդեցության ներքո քպ-ական նախկին պատգամավորի «անկեղծացումներն» են։

Հոդվածս ավարտեմ հիշեցումով, որ եթե անգամ շանս կլինի Նիկոլին հաղթել էլեկտորալ եղանակով, ապա միայնակ դա ոչ ոք անել չի կարող (Երկրորդ նախագահն իր վերջին խոսքում սա նույնպես շեշտեց, ավելին՝ անգամ հիշատակեց հետընտրական կոալիցիայի հնարավորության մասին)։ Մեզանից ոչ ոք ձեզ հետ մեկ ցուցակով գնալու մտադրություն չուներ և չունի (մենք ընտրությունների ուղղությամբ դեռ չենք էլ աշխատում)։ Տարանջատումն էլ ընդունեցինք և անցանք։ Բայց ձեր շարունակվող հարձակումները խոսում են այլ բանի մասին. զուտ տարանջատումը չտվեց ձեր ակնկալած վարկանիշային արտացոլումը, եթե չասեմ հակառակը։

Ուստի, մնալով ձեր իսկ «պրիյոմի տակ», կանգ առնելու և ռազմավարությունը վերանայելու փոխարեն՝ այժմ տարանջատումը վերածում եք պառակտման։

Հերթով այրում եք բոլոր կամուրջները, փլուզում եք նույնիսկ միջանձնային սերտ կապերը, պարբերաբար տրորում եք կարմիր գծերը։

Տղերք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք։

Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանԱնկանխատեսելի եղանակ. Հայաստանը կլիմայական նոր իրականության մե՞ջ էՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերՇոգի պատճառով 2 երեխա է մահացելՊակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը