Արցախցի իմ բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ հույս եւ վճռականություն ունեն, որ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք․ Լիաննա Մանուկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախցի իմ բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ հույս եւ վճռականություն ունեն, որ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք: Ուզեք դուք դա, թե ոչ!
ՀՀ ԱԺ պատգամավորը կտխրի, քանի որ «մի մատ» երեխեքը, եւ ոչ միայն, ունեն ներքին համոզմունք եւ վստահություն, որ մի օր վերադառնալու են մեր պատմական հայրենիք։
Արցախը հայերին պատկանող պատմական հայրենիքն է, որը ոչ թե պետք է գրավել այլ հետ վերադարձնել։
Տիկի’ն, Արցախը ոչ թե «հարեւան երկրի սուվերեն տարածքն է» այլ «թշնամու կողմից օկուպացված տարածք»։
Փոխանցեք իրեն, որ դրանք տարբեր երեւույթներ են։
Հռետորական մի հարց եւս, «մեր սուվերեն Հայաստանի» մասին խոսելուց հետո, ի՞նչ կասեք ՀՀ սուվերեն տարածքում գտնվող հայկական Սյունիքի ու հայկական Տավուշի մարզերում ծածանվող ՁԵՐ «հարեւան», իսկ իմ «թշնամի» երկրի դրոշի մասին։
Ձեր հոգեբանության ու ապագայի վրա ինչպե՞ս ու ովքե՞ր են ազդել, որ հիմա նման հայտարարություններ եք անում ու փաստացի հունից հանում բոլորիս։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



