Երևանում «Mercedes» բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում «Mercedes» մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։
Այս մասին հայտնում է Shasmhyan.com-ը՝ տեղեկացնելով նաև, որ տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



