Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էժան, բայց ոչ անորակ. ինչպե՞ս հաղթահարվեցին ծանր ժամանակները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում Բուլղարիայում խաղողի այգիները զբաղեցնում են մոտ 100 000 հեկտար, ու թեև թանկարժեք գինիների գիտակներն ինչքան էլ փորձեն, բայց չեն կարող հիշել այդ տարածաշրջանի գինու ոչ մի անուն, տեղական խմիչքները վստահորեն պահպանում են իրենց դիրքերը էժան գինիների շարքում և չեն պատրաստվում զիջել դիրքերը:

Բուլղարական գինիների պատմությունն աշխարհում ամենահներից մեկն է, քանի որ խաղողն այնտեղ աճել է դեռ քարե դարում, և հաստատապես նաև հայտնի է, որ այնտեղ գինեգործությունը սկսել են թրակացիները, ապա՝ շարունակել հույները, իսկ ավելի ուշ՝ հռոմեացիները: Այդ մասին են վկայում բազմաթիվ ամֆորաները, գինեգործական գործարանների մնացորդները և այլ հնագիտական գտածոները: Երբ սլավոններն ու նախաբուլղարացիները սկսեցին բնակություն հաստատել Բալկանյան թերակղզում, այնտեղ ամենուր արդեն խաղողի այգիներ էին, և կային նաև գինեգործներ։ Նրանք արագ որդեգրեցին գինու արհեստի գաղտնիքները, և գինեգործությունը դարձավ նրանց առօրյայի կարևոր բաղադրիչներից մեկը:

Երբ այդ հողերը պատկանում էին Բյուզանդական Կայսրությանը, որակը բարելավելու նպատակով գինին սկսեցին պահեստավորել և շշալցնել ընդարձակ նկուղներում, որպեսզի լինի խմորման ավելի ցածր և կայուն ջերմաստիճան։ Այդ ժամանակներից ի վեր ստեղծվել են ամֆորաները՝ արտադրողների «ապրանքանիշերով», արտադրության վայրով և բերքահավաքի տարեթվով։

Հետաքրքիր է, որ բուլղարական գինեգործությունը ստիպված է եղել երկու լուրջ հարվածի պայմաններում գոյատևել, երբ այն արգելվել է: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 9-րդ դարում խան Կրումի օրոք: Նա ծայրահեղ բացասական վերաբերմունք ուներ ոգելից խմիչքների օգտագործման նկատմամբ, վստահ էր, որ բնակչության հարբեցողությունը կհանգեցնի պետության կործանմանը, ուստի պատժում էր ոգելից խմիչքներ օգտագործելու համար և նաև հրամայել էր հատել խաղողի այգիների մեծ մասը։ Սակայն նրա մահից հետո ամեն ինչ վերադարձավ իր բնականոն հուն։

Բուլղարիայի գինեգործության համար երկրորդ տխուր շրջանն այն ժամանակն էր, երբ երկիրը գտնվում էր Օսմանյան կայսրության կրնկի տակ: Ինչպես հայտնի է, իսլամն արգելում է ալկոհոլը, իսկ խաղողը սննդի համար օգտագործվում է միայն թարմ կամ չորացրած վիճակում։ Ուստի, երկար տարիներ բուլղար գյուղացիները գինի էին պատրաստում միայն իրենց համար և քիչ քանակությամբ։ Անկախություն ձեռք բերելով՝ երկիրն սկսեց զարգացնել արդյունաբերության լայն տեսականի, նաև գինեգործությունը զարգանալու նոր հնարավորություններ ստացավ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բուլղարիան սկսեց ամբողջ Եվրոպային մատակարարել լավ ու էժան գինիներ: Երբ 1990-ականներին Բուլղարիան բռնեց զարգացման կապիտալիստական ուղին, գինեգործական գործարանները դարձան մասնավոր և զգալիորեն արդիականացվեցին: Այժմ բուլղարական գինիներ կարելի է գտնել աշխարհի ցանկացած խանութում, իսկ դրանցից մի քանիսը շատ տարածված են, օրինակ Debut Fume-ը և Magorud-ը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան