Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայուհի, ով իր քանոնով հմայել է շատերին

ՖՈՏՈ

Բարակ շյուղ քանոնահարուհու բեմելույթը հիշվել էր դեռ «Տաղարանի» նախորդ համերգաշրջանից՝ քնարական մեղեդու զուլալ կատարում, բեմական գեղեցիկ, անթերի պահվածք, հանդիսականի անթաքույց համակրանք ...
Եվ ահա համույթի հերթական համերգն էր, որտեղ բացառապես հնչելու էր հայկական գործիքային երաժշտություն, դա լավագույն առիթն է ներկայացնելու Մարիաննա Գևորգյանին:

Մարիաննան հանրապետական (2009) և միջազգային (2010, 2011 թվականներ) մրցույթների առաջին մրցանակակիր է , արժանացել է ոսկե մեդալի և «Բեմական հմայք» կոչմանը, մինչ այս նվագել է մի շարք համույթների (Ռուբեն Նիկողոսյանի «Փարվանա» ժողգործիքների, «Սարգա» պարախմբեր և այլն) կազմում, ունեցել մենահամերգներ, դասվում է մեզանում ամենաբարդ կատարողական տեխնիկային տիրապետող լավագույն քանոնահարների շարքում: Ավետ Գաբրիելյանի անվան, ապա՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայում, գերազանցության դիպլոմներով ավարտել նաև հայրենի երաժշտանոցի մագիստրատուրան և ասպիրանտուրան:
Իր ավարտական քննության ժամանակ ներկայացրած համերգային ծրագիրը հագեցած էր կատարման տեխնիկայով ամենաբարդ ստեղծագործություններով: Պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը հենց այդտեղ էր երիտասարդ երաժիշտին ներկայացրել՝ որպես լավագույն տեխնիկա ունեցող քանոնահարի: Այնինչ, տարիներ առաջ Մարիաննան պետք է դառնար ջութակահար. նկատի առնելով 7-ամյա աղջնակի տվյալները՝ նրան ջութակի դասարան էին ընդունել: Բայց տանը մանկուց տեսել էր քրոջ քանոնը, սիրել գործիքը ու ահա դարձավ Հասմիկ Լեյլոյանի, իսկ հետագայում՝ Ալվարդ Միրզոյանի սանը: Երաժշտական դպրոցների սանուհին արդեն հանդես էր գալիս կոնսերվատորիայում անցկացվող համերգներին, փորձառու երաժիշտներով համալրված այլ համույթների կազմում:

«Հմուտ վարպետներից՝ լինեն քանոնահարներ, թե այլ մասնագիտացում ունեցող երաժիշտներ, շատ բան եմ սովորել և շարունակաբար նրանցից քաղում եմ իմ արվեստի կատարելագործման համար անհրաժեշտը, ամենադրականը,- ասում է Մարիաննա Գևորգյանը:- Երբ կատարում եմ որևէ ժամանակակից կոմպոզիտորի գործ, ձգտում եմ անպայման անձամբ նրանից ստանալ տվյալ ստեղծագործության մասին ողջ տեղեկատվությունը՝ ինչպե՞ս և ինչո՞ւ է արարվել, ի՞նչ է ուզում անձամբ ասել, ուզում եմ հասկանալ երկը՝ հեղինակի աչքերով, իր տրամաբանությամբ, մասնակից եմ դարձնում հեղինակին իմ փորձերին, լսում նրա կարծիքը, հաշվի առնում դիտողությունները: Չէ՞ որ հեղինակն ավելի լավ է պատկերացնում տվյալ ստեղծագործության կատարման յուրահատկությունները»:

Քանոնահարուհու ամենից նախընտրելի հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է: Իր նվագացանկը հարուստ է այլազգի հեղինակների գործերով՝ Պագանինիի «Վարիացիաներն» ու «Կապրիսը», Դյուրենի և Շոպենի վալսերը, Ալբինիսի «Լեգենդը»: Բայց իր համար առավել հոգեհարազատը հայրենի կոմպոզիտորների ստեղծագործություններն են, քանի որ, իր խոսքերով, «կարծես իր ներսից գրված լինեն, իրենն են»: Եթե վերը թվարկված՝ տեխնիկապես բարդ գործերը՝ հատուկ փոխադրված քանոնի համար, հնարավորություն են տալիս ցուցադրելու, թե այդ ստեղծագործություններն ինչպես են հնչում քանոնով, բացահայտում և ցուցադրում են ժողովրդական գործիքի հնարավորությունները, ապա սեփական ազգի ակունքների ծնունդ մեծ և փոքր երաժշտական կտավները համահունչ են իր հոգու կառույցին, արձագանքն են իր ապրածին ու զգացածին: Ժամանակակից մի շարք հայ հեղինակներ հենց Մարիաննային են վստահել՝ հատուկ քանոն գործիքի համար փոխադրած իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները: Լավագույնս համագործակցում է նաև այլազգի երաժիշտների հետ ու ծրագրեր կան համերգներով հանդես գալու նաև արտերկրում: Բայց կան ստեղծագործություններ, որոնց անթերի, երկնային հնչողությունը գերում, հմայում է քանոնահարուհուն ամենից առավել, ու այդ մասին է նա պատմում մեր զրույցում: «Երաժշտական կատարելության օրինակներ են ինձ համար մեր միջնադարյան տաղերը և իհարկե Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները: Ինչքա՜ն զուլալ են, պարզ, ավելորդ տեխնիկա չեն պահանջում. «Սիրտ իմ սասանի», «Հավուն, հավուն», «Գարուն ա», «Կռունկ»: Ընդամենը երեք տողի մեջ համեմված, առանց որևէ ավելորդության, պարզության մեջ՝ անչափելի էներգիա, անսահման մեծություն: Ամեն ինչ թաքնված է հենց այս պարզության մեջ, և քեզնից պահանջվում է լոկ անաղարտ կերպով կատարել այդ ստեղծագործությունները և դրանով հաղորդել այդ պարզության մեջ ամփոփված ողջ վեհությունը»,- ասում է նա:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարանի» կազմում ընդգրկվելու և շուրջ երեք տարում իր քաղածի, իր ապրածի մասին պատմում է առանձնակի զգացումով: Հատկապես հիշվել է այն համերգային երեկոն, երբ Մաեստրոն իրեն առաջարկել էր «Տաղարանում» նվագել: «Մենահամերգիս երեկոյին Մաեստրոյի ներկայությունն անակնկալ էր ինձ համար:Այն կյանքիս կարևոր պահերից եմ համարում և նրա նվիրած ծաղիկները՝ լավագույնը երբևէ ինձ մատուցված ծաղկեփնջերի մեջ: Առանց երկմտելու համաձայնեցի, քանի որ իմ երազանքներից մեկն էր աշխատել նման բարձր ինտելեկտի ու գիտելիքների տեր անձնավորության, արվեստագետի հետ: Այնքա՜ն բան կա նրանից քաղելու մեզ՝ երաժիշտներիս համար, այնքա՜ն լեցուն է նրա ներաշխարհը. միշտ ասելիք ունի և մեզ լիուլի բաժին է հանում իր գիտելիքների ու իմացությունների պաշարից: Գնահատված լինելը շատ կարևոր է ցանկացած մարդու, հատկապես արվեստագետի, երաժշտի համար: Մենք տեսնում ենք մեր ղեկավարի գնահատանքը, հոգածությունը»,- նշում է զրուցակիցս և շարունակում, որ ինքն այդտեղ է իրեն գտել:
«Չնայած այլ խմբերում աշխատելու առաջարկություններին՝ գերադասում եմ «Տաղարանը», քանզի այստեղ որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Այստեղ կա ղեկավար, որից ամեն ինչ է կախված: Իմ հետագա գործունեությունն էլ միայն իմ հողի վրա եմ պատկերացնում և հատկապես «Տաղարանի» հետ: Դեպի առաջ ձգտելիս՝ պետք է մտածել, թե ինչ ես թողնում և գուցե կորցնում հետևում: «Տաղարանի» հետ ես անցնելիք ճանապարհ ունեմ:

Առաջնորդվում եմ իմ անցած ստեղծագործական ուղու՝ բավական բարդ դասերով: Պատահել է, երբ ծայրագույն հոգեկան խռովքի պահեր եմ ապրել համերգներին, անգամ միջազգային մրցույթին մասնակցելիս, բայց այդ դեպքում էլ կարողացել եմ հավաք ու կոկիկ բեմական կեցվածքով, հավուր պատշաճի ներկայանալ: Մարդն ինչպիսին բեմին է, այնպես էլ վերարտադրում և մատուցում է երաժշտությունը: Հանդիսականի աչքը սուր է, անգամ՝ առավել, քան մասնագետ-երաժշտագետներինը: Նրա աչքից ու լսողությունից չի վրիպում երաժիշտ-կատարողի նույնիսկ պատահական, աննշան թերացումը: Անձնական ապրումներդ պետք է հաղորդես երաժշտությամբ, իսկ դրա համար հասունացում է պետք, հուզական աշխարհի հարստություն, ընկալման և մատուցման՝ տարիների փորձով մշակված կուլտուրա»,- խոստովանում է երաժիշտը:

«Մերօրյա քանոնահարների մեջ աչքի զարնող է իր գործին՝ հաճախ անձնուրացության հասնող նվիրվածությամբ, իր կատարողականությամբ: Բավական վարժ, շատ անգամ վիտոուզության հասնող տեխնիկա ունի, բեմի համար, այսպես ասած, «մեռած է», շատ արտիստիկ, գեղեցիկ և իր սկզբունքներն ունեցող՝ թե՛ կյանքում, թե՛ երաժշտական կատարողական ասպարեզում: Մի երիտասարդ անձնավորություն, որի հետ կարելի է աշխատել, և այս վերջին տարիներին, ինչ համագործակցում ենք, իր համար մի շարք ստեղծագործություններ եմ գործիքավորել, երբեմն նաև՝ փոխադրել ու մշակել, և ինքը շատ մեծ շնորհակալությամբ, միշտ խոնարհումով, հիացած վերադարձրել է իր գոհունակությունն իր կատարումներով: Լավ բնավորություն ունի, ընկերասեր է, ինչը շատ է պետք կատարողական արվեստում, որովհետև, հակառակ դեպքում, նմռութ մարդուն, ոնց էլ ինքը նվագի, բերանդ չի բացվում որևէ բան ասելու: Սիրում է դիտողություններդ լսել, նույնն անել, սիրում է նաև իր պատկերացումները ներկայացնել, հետևել խորհրդիդ, հետամուտ լինել կատարելության ... »,- Մարիաննայի մասին կարծիք է հայտնում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Երկանյանը:


Սեփական հուզաշխարհի ողջ գուներանգը տալու լավագույն միջոցը, ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի, խոշորածավալ երաժշտական կտավների՝ կոնցերտների կատարումն է, երբ հնարավորություն է ընձեռնվում կատարման վարպետությունը ցուցադրելուն համընթաց հատկապես ստեղծագործությունների քնարական հատվածներում ներկայացնել սեփական հուզական աշխարհը, լիովին ի ցույց դնել արվեստագետի անհատականությունը: Իր համոզմամբ՝ եթե հարուստ չէ հոգեաշխարհդ, գործն էլ դատարկ կհնչի: «Գործիքս ինձ նման է: Շուտ է նեղանում: Երբ երկար ժամանակ չեմ նվագում, ձայնն ուղղակի դուրս չի գալիս: Գործիքի վրա պիտի անընդմեջ նվագես, որ ձայնը հնչի: Ես կարողանում եմ քանոնիս վրա գտնել այն հատվածը, որտեղ երաժշտությունը շատ լավ կհնչի, ասելիքս լիարժեք տեղ կհասնի: Ցանկությունս է «Տաղարանի» կազմում կատարել Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, որի գործիքավորումը խիստ աշխատատար ու ժամանակատար գործ է, բայց ինչը, հուսով եմ, Մաեստրո Սեդրակ Երկանյանը երբևէ կիրագործի»,- ասում է քանոնահարուհին:
Հանդիսականը բեմին տեսավ բարակ շյուղ աղջկան, որ նույնացած է իր քանոնի հետ ...

Հասմիկ Սարգսյան

Քանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների