Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը, Հասմիկ Վերդյանը, Հենրի Քոչարյանը եւ այլք` «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերային

ԼԱՅՖ

Երեկ` փետրվարի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի առաջին դիտումը: Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը միանգամից հանդիպում է մի քանի կանանց հետ` յուրաքանչյուրից ունենալով իր սպասելիքները: Սակայն, երբ հերոսուհիներն իմանում են իրենց սիրելիի դավաճանության մասին,նրանց վրեժխնդրությունը երկար սպասել չի տալիս: Այստեղից էլ սկսվում է ֆիլմի ամենահումորային եւ հետաքրքիր հատվածը:

Հենրի Քոչարյանը, որը մարմնավորում է գլխավոր հերոսին, հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ եւ նկարիչ: Ժամանակին Հենրին այս գործի հիման վրա բեմադրել էր նաեւ ներկայացում.

«Մտածեցի, որ ֆիլմն էլ հետաքրքիր կստացվի: Փորձեցի ընտրել այնպիսի դերասանների, որոնք կհամապատասխանեն կերպարներին»,-ասում է Հենրին, որը ֆիլմի վերաբերյալ վերջնական կարծիք կազմելու համար, պետք է եւս մի քանի անգամ դիտի այն.

«Ընդհանուր տպավորություններս լավ են: Կփորձենք այնպես անել, որ ֆիլմը բոլորի համար հասանելի լինի»,-մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը:

Գլխավոր դերակատարներից Մերի Մակարյանը ֆիլմն այսօր առաջին անգամ էր դիտում.

«Տպավորություններս շատ դրական են: Ես որպես հանդիսատես չէի դիտում ֆիլմը, հուզված էի, ավելի ինքնաքննադատաբար էի մոտենում ինքս ինձ»,-մեզ հետ զրույցում նշեց Մերին, որն այս անգամ մարմնավորում էր մի փոքր ավելի կոփված կնոջ.

«Այս կերպարս էլ է կանացի, պարզապես ավելի կոփված էր, դժվար աշխատանքով էր զբաղվում եւ պարապած էր»,-իր կերպարն այսպես է բնութագրում դերասանուհին:

«Ֆիլմն առաջին անգամ էի դիտում. Տպավորություններս խառն են: Կարծում եմ` հանդիսատեսն ավելի ճիշտ կդատի, թե ինչպիսին էր այն»,-ասում է դերասանուհի Հասմիկ Վերդյանը, որը ֆիլմում մարմնավորում է սփյուռքահայուհու:

Հերաքրքրվեցինք` որքանո՞վ այս կերպարը հեշտ տրվեց Հասմիկին.

«Դրանից առաջ թատրոնում խաղացել էի արեւմտահայի, դրա համար հեշտ տրվեց կերպարս: Չնայած բարդ հերոսուհի էր»,-ասում է դերասանուհին, որը  ժամանակին համանուն ներկայացման մեջ մարմնավորում էր Լյուսիին:

Իսկ ահա ֆիլմում Լյուսիին մարմնավորում է դերասանուհի Մարինկա Խաչատրյանը.

«Շատ ուրախ եմ: Սպասումներս իրականացան: Առաջին անգամ էի նկարահանվում գեղարվեստական ֆիլմում: Շնորհակալ եմ Հենրիին հրավերի համար: Իմ կերպարից դուրս կերպարի էի մարմնավորում, որին շատ եմ հավանել»,-NEWS.am STYLE-ի հետ իր ոգեւորությամբ կիսվեց դերասանուհին:

«Զգուշացեք, կանայք են» ֆիլմն արդեն այսօրվանից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում: Բացի Հենրի Քոչարյանից, Մերի Մակարյանից, Մարինկա Խաչատրյանից եւ Հասմիկ Վերդյանից, ֆիլմում նկարահանվել են նաեւ Անաիս Սարդարյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ադրիանա Գալստյանը, Նարեկ Մախսուդյանը, Պերճ Աբովյանը, Մարատ Խաչատրյանը եւ այլք:

Ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա էին նաեւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ` Սոֆյա Պողոսյանը, Բեն Ավետիսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, պայծառատես Անի Գրիգորյանը եւ այլք:

Աղբյուրը` NEWS.am STYLE

 

Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթով