Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

russiancouncil.ru–ն «Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ են։ Չնայած կան նրբերանգներ և որոշ կետեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները 100 %-ով չեն համընկնում, երկու պետություններն էլ հեռացել են փոխադարձ անվստահության գծից։ Այդպես կարելի է բնութագրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Երևան կատարած պաշտոնական այցի արդյունքները։

Ռուսական դիվանագիտության ղեկավարի՝ Երևան այցի հիմնական նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների որոշակի վերանայումն էր։ Եվ այդ ուղևորությունը ցույց տվեց, որ մեր հարաբերությունները, չնայած որոշակի անկայունությանը և մի շարք հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներին (անհնար է առանց որոշ աշխատանքային տարաձայնությունների), պահպանվել են, ընդ որում՝ լիարժեքորեն։ Այդ այցով Ռուսաստանը նախևառաջ ցույց է տալիս, որ Հայաստանը մնում է իր դաշնակիցն ու գործընկերը Հարավային Կովկասում, ինչպես և, ըստ էության, միշտ էլ եղել է ժամանակակից պատմության մեջ։ Մասնավորապես, չնայած Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելուն, Մոսկվայի տեսանկյունից Հայաստանի փաստաթղթային կարգավիճակը չի փոխվել, նա դեռևս համարվում է դաշնակից այդ կազմակերպությունում։ Իրականում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է «աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը», այդ համատեքստում լի են խոր իմաստով։ Դա ամենևին էլ սովորական արտահայտություն չէ։

Իհարկե, Հայաստանն ինքն էլ է հետաքրքրված դրանով։ Այո, 2023 թվականի իրադարձություններից հետո Երևանը զգացմունքային որոշում կայացրեց դիվերսիֆիկացնել իր անվտանգության երաշխավորներին՝ համարելով, որ Ռուսաստանն այնքան էլ արդյունավետ չէ այդ դերում, և դիմեց Արևմուտքին։ Սակայն այժմ, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններն անցել են սուր փուլը և աստիճանաբար շարժվում են դեպի կարգավորում, տեսանելի է այն գիտակցման վերադարձը, որ այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանը դեռևս անվտանգության հիմնական (եթե ոչ միակ) երաշխավորն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Նա ոչ մեկի դեմ ընկերներ չի ստեղծում, այլ կառուցողական հարաբերություններ է պահպանում երկու կողմի հետ էլ և պատրաստ է անել այն ամենը, ինչ կախված է իրենից։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ կողմերը հնարավորինս մոտեցել են հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության կնքմանը, ինչը չի կարող չուրախացնել։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հնարավորությունների նման պատուհան է բացվել։ Ակնհայտ է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի համար խելամիտ կլինի օգտվել դրանից, և Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։

Վերադառնալով Երևանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին հարցին՝ Սերգեյ Վիկտորովիչի օրինակին հետևելով՝ ցանկալի է ընդգծել, որ նման հարցերը բացառապես Հայաստանի ինքնիշխան իրավունքն են, օրինակ՝ զենք գնել Ֆրանսիայից, մոտենալ Եվրամիությանը։ Վերջինս, իհարկե, ակնհայտ պատճառներով չի կարող մեզ համար որոշակի գրգռիչ չլինել։

Իրականում արտգործնախարարի այցն այդ հարցում շեշտեր դնելու և «չ»-երը հատելու նպատակ ուներ, Ռուսաստանը չի մերժում Հայաստանի հետ դաշնակցությունն ու գործընկերությունը։ Այո՛, ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության հնարավորությունը կասկածներ է առաջացնում։ Սակայն Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումը հայկական կողմին հնարավորություն տվեց հայտարարելու, որ ո՛չ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց, ո՛չ էլ այդ թեմայով բանակցություններ չեն ընթանում։ Հետևաբար, ներկայում ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա։

Ամեն դեպքում Սերգեյ Լավրովի այցն առիթ դարձավ կրկնելու՝ Ռուսաստանը հարգում է իր դաշնակցին և գործընկերոջը ու մտադիր չէ ճնշում գործադրել Հայաստանի վրա ինքնիշխանության հարցերում՝ լինի դա զենքի մատակարարների ընտրություն, ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցում, թե ԵՄ-ի հետ մերձեցում։

Այստեղ կարևոր է հասկանալ, որ մի կողմից՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը հիմնարար կարևորության հարց է Հայաստանի համար, մյուս կողմից՝ հայ ժողովուրդն ինքը բնավ չի ձգտում անդամակցել ԵՄ-ին։ Սա է այն, ինչին ձգտում են Հայաստանի ներկայիս կառավարության կոնկրետ ներկայացուցիչները։ Ակնհայտ է, որ, վերջին հաշվով, նման հարցերը ոչ թե նրանց, այլ հայ ժողովրդի կամքի արտահայտման՝ հանրաքվեի միջոցով են որոշվելու։ Վստահ եմ, որ եթե դա տեղի ունենա, եվրաինտեգրման մասին խոսակցությունը կսպառվի, հայերի մեծամասնությունը դեռևս կողմ է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերին՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական։

Այցի արդյունքները լիովին պարզ դարձրին՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հետաքրքրված են ամուր փոխհարաբերություններով, որոնք կապահովեն Ռուսաստանի համար ռազմավարական առումով կարևոր Հարավային Կովկասի կայունությունն ու տնտեսական զարգացումը։ Այո՛, մենք չպետք է չափազանց շտապենք և պնդենք, որ սառեցումն ամբողջությամբ սպառել է իրեն, բայց կողմերը շատ մեծ քայլ են կատարել կառուցողական ուղղությամբ։

Երբ հիշում ենք մեր երկկողմ հարաբերությունները մթագնող գործոնները, չի կարելի անտեսել 2023 թվականի իրադարձություններից հետո լրատվամիջոցներում հնչող թշնամական հռետորաբանությունը։ Տհաճ էր տեսնել հայկական մամուլի հարձակումները և մերոնց սառը արձագանքները, նաև պատմություններ այն մասին, թե ինչպես է Հայաստանն իբր հեռանում Ռուսաստանից։ Թվում է՝ եթե մենք միմյանց մասին բացասական պատմություններ չստեղծեինք և դրանք չմշակեինք լրատվամիջոցներում, դա ինքնին զգալի առաջընթաց կլիներ կայունության հասնելու գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ