Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ մայիսի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ «Մուրացան» մանկական հիավանդանոցում 1,7-ամյա տղա երեխան մահացել էր:
 
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ահազանգեր ստացավ, որով քաղաքացիները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ, հայտնելով նաև, որ երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մենք կարողացել ենք ձեռք բերել բացառիկ տեսանյութ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որ բժշկուհու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է մեկ հոգու կողմից, այլ ոչ թե մի ամբողջ ընտանիքի, ինչպես ներկայացնում էին ահազանգողները ու բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո մայրը երեխային տեղափոխել էր Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականները ասում էին. 

«Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: 

Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժկուհի, պատասխանեց որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: 

Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեցինք էստեղ, դիակը տվեցին: 

Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան: 

Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի:

Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: 

Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ էին ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, որն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարղը եղել է երեխայի տատը, ով լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել: 

Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն իմանալու համար դիմեցինք «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղից ստացանք նրանց պարզաբանումը՝ դեպքի վերաբերյալ:

Այն ներկայացնում ենք ստորև. 

Ըստ մոր երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, իսկ 2 օր առաջ ունեցել է փսխումներ, երթուղային տաքսիով, տեղափոխել է Մուրացան հիվանդանոց, որտեղ մահացել է։
Մայրը մեղադրում է բժիշկներին, բուժհաստատությունը ներկայացնում է իրավիճակը

28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել բուժառու ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ:Արվել են լաբորատոր հետազոտություններ, հետազոտության  տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 23 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։

Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։

Նշենք, որ  28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն,ըստ մոր պատմածի երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, որի կապակցությամբ  5 օր, բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո 2 օր առաջ (ըստ մոր) երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 

Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է Մուրացան հիվանդանոց,այնտեղ  գտնվել է 7 օր՝ 3ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը  Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։ Այնուհետը դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։

Հավելենք, որ պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է Մուրացան հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին: Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Բացառիկ տեսանյութը՝  SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:

Հետևեք մեզ՝ այստեղ

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան