Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր մանրամասներ՝ Երևանի կենտրոնում խոշոր վթարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որոշ հանգամանքներ են պարզվել մայիսի 24-ին Երևանի կենտրոնում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարից: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է սթափ, «Infiniti»-ի վարորդը ոչ միայն եղել է ոչ սթափ (խմած), այլ նաև ամիսներ առաջ Երևանում նրա մասնակցությամբ ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել, որը քննվում է նույն քննչական բաժնում:

Գլխիվայր շրջված «Kia Forte» ավտոմեքենայի մոտ դրսում հայտնաբերված կասկածելի փաթեթները, որը իրավապահները նմանեցրել էին թմրանյութի, փորձաքննությամբ հերքվել է, որ այն թմրանյութ է, այլ եղել է տպագրության մեջ օգտագործվող ինչ-որ քիմիական նյութ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները հսկայական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են նաև տեսախցիկի արձանագրած տեսանյութեր, որով երևում է, որ այդ կասկածելի փաթեթները մինչև վթարի պահն են ընկած եղել ճանապարհին: 
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել  «F security» անվտանգության աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ։ 

Բախման հետևանքով «Kia Forte»-ն գլխիվայր շրջվել էր և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել էին հատուկ տեխնիկա, իսկ շտապօգնության բժիշկները վթարված ավտոմեքենայում էին առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Հրայր Մկրտչյանը ու Գրիգոր Աբգարյանը։ 

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել էր խաչմերուկում տեղադրված երթևեկության ցուցանակը, երթևեկությունը կարգավորող հատուկ հայելին, իսկ «Infiniti»-ն էլ բախվել էր ծառին։ 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, «Infiniti»-ի վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր ոչ սթափ, «Kia Forte»-ի մոտ հայտնաբերվել էր թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ, ինչի համար էլ դեպքի վայր էին ժամանելու նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական  շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները։ 

Վթարի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվում։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին, որ «Kia Forte»-ն վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Սարգիս Փանոսյանը, իսկ «Infiniti»-ն վարել է 25-ամյա Գագիկի Մկրտչյանը, ում բնակության վայրը պարզվում է: 

Հետևեք մեզ՝ այստեղ

Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ Կարապետյան