Նա գերդոզավորումից է մահացել․ պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանը մեկնաբանել է իր կլինիկայում հայտնի փիառ-տնօրենի մահը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում՝ հայտնի հայ պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանի կլինիկայում մահացել է մի շարք հայտնի աստղերի փիառ-տնօրեն Տիմա Բրիկը։ Հայկ Բաբայանը մեկնաբանել է Բրիկի մահվան լուրը։
«Նա ամեն օր պատմում էր, որ նիհարելու համար դեղեր է խմում։ Ընդ որում, նա գիտեր, որ այդ դեղերը սրտի վրա վատ են ազդում։ Տիման հաճախ է վատացել, բայց միեւնույնն է՝ նա խմում էր դեղերը։ Երբ երեկ եկավ իմ կլինիկա, ասաց, որ սովորականից շատ չափաբաժին է ընդունել։ Մի փոքր վատ էր զգում, բայց ինքնուրույն անկետա էր լրացնում, նորմալ խոսում էր, հետո միանգամից վատացավ ու մահացավ»,- պատմել է բժիշկը։
Նա նշել է, որ տղայի մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, դեղի գերդոզավորումն է եղել։





1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



