Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության համաձայն՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։
Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,13 կմ խորության վրա։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



