Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, իր լուռ ու խորիմաստ պատասխանը ստացավ այսօր.Շաքե Իսայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել `
Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, իր լուռ ու խորիմաստ պատասխանը ստացավ այսօր՝ պատարագի ժամանակ։
Եկեղեցում էի, և տեսա՝ հավատավոր ժողովուրդը լռությամբ, բայց վստահությամբ շտապել էր Տիրոջ տուն՝ վկայելու իր հավատարմությունն ու հոգևոր ամուր դիրքորոշումը։ Ընկերներիս ու հարազատներիս հետ զրուցելիս հասկանում եմ, որ նույն պատկերն էր նաև այլ համայնքներում։
Անհնար էր չուրախանալ, երբ ավագ սերնդի կողքին տեսա շատ երիտասարդների, ովքեր եկել էին ոչ թե դիտորդ լինելու, այլ մասնակցելու, լծվելու, կանգնելու եկեղեցու կողքին։
Սա լուռ, բայց ուժեղ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը մեր ինքնության մեջ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



