«ՎԱԶ»-ը կողաշրջվել և ընկել է ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 1-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վերին Դվին գյուղի «Կազմայի սար» կոչվող հանդամասում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։
Փրկարարները մոտ 15 կմ դժվարանցանելի հատվածով դին փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են դի տեղափողող մեքենային:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



