Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միլիոնատեր թոշակառուներ․ քանի՞ 100-ամյա քաղաքացի պետությունից մեկ միլիոն դրամ կստանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է դրամական միանվագ հավելում տրամադրել 100 տարին լրացած կենսաթոշակառուներին։

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին վճարել 1 մլն դրամի չափով միանվագ հավելում։ Եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո։

Սույն որոշման դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակառուին կամ նպաստառուին, որպես Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Երևանի հասցեով հաշվառում ունեցող 100 տարին լրացած անձ, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Երևանի քաղաքապետարանը նշանակել է 1,000,000 դրամ աջակցություն։

Քանի՞ քաղաքացի է օգտվելու այս նախագծից, եթե այն ընդունվի․ MediaHub-ը հետաքրքրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ի պատասխան մեր հարցի՝ գերատեսչությունից ասացին, որ մարզաբնակ 80 թոշակառուների մասին է խոսքը։

«Երևանում թոշակառուները քաղաքապետարանից են ստանում այդ 1 մլն դրամները, իսկ մեր առաջարկած նախագիծը մարզաբնակների համար է»,- մեզ հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Երևանի քաղաքապետարանից էլ մեզ հայտնեցին, որ Երևան համայնքում մինչև 5 տարվա հաշվառում ունեցող 100 տարին լրացած քաղաքացիներին 1 մլն ՀՀ դրամ տրամադրելու նպատակով աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է երկու ցուցակ։ 

«Ըստ այդ ցուցակի տվյալների՝ 2024 թվականին Երևանում գրանցված 100 տարին լրացած 79 քաղաքացիներից մեկ միլիոն դրամ է տրամադրվել 29 անձի։ Իսկ 2025 թվականին 100 տարեկան դարձող 24 քաղաքացիներից գումար է տրամադրվելու 19 անձի»,- ներկայացրին քաղաքապետարանից։

Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2 ցուցակների արդյունքում պետք է ֆինանսավորվի 48 քաղաքացի։ 2025 թվականին արդեն իսկ ֆինանսավորվել է վեց քաղաքացի։ Եվս 26 քաղաքացի էլ այս տարի ֆինանսավորվելու է։

«Ինչ վերաբերում է մնացյալ 16 անձանց, վերջիններիս 100 տարին լրանալու է 2025 թվականի ընթացքում, ուստի աշխատանքները շարունակվում են»,- ներկայացրին քաղաքապետարանից։ Այսինքն՝ 159 քաղաքացի օգտվելու է վերոնշյալ ծրագրից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն