Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գերխնդիրը բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետական կազմավորում, գոյություն ունի արդեն 34 տարի (1991 թ. սեպտեմբերի 21-ից հաշված): Բնականաբար, կազմավորման օրվանից կան մեր պետության հանդեպ ինչպես բարեկամաբար, այնպես էլ թշնամաբար, այդ թվում՝ ծայրահեղ թշնամաբար տրամադրված երկրներ, հատկապես՝ հարևանների շարքում:

Թշնամիներն «ավանդական» են՝ Թուրքիան ու մոտ 100 տարի առաջ թուրքական ջանքերով ձևավորված արհեստական պետություն Ադրբեջանը: Վերջին 34 տարվա ընթացքում, այսինքն՝ ՀՀ վերաանկախացումից ի վեր, ինչի՞ դեմ են պայքարել, ինչի՞ դեմ են կռվել կամ ի՞նչ թիրախներ են ունեցել մեր երկրի ու մեր ազգի, ժողովրդի թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը:

Առաջինը, հասկանալի է, մեր թշնամիների թիրախը եղել է Արցախը: Որպես օժանդակ թիրախ՝ դիտարկվել են Հայոց բանակը, զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակը: Մեր թշնամիներն ի սկզբանե կարծել են, թե հայությանը չի հաջողվի բանակ ստեղծել: Բայց, թշնամիների սանձազերծած պատերազմին զուգահեռ, մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել բանակ, այլև ձևավորել մեր փոքր տարածաշրջանի ամենից մարտունակ, ի լրումն՝ հաղթական ընթացքով փառք նվաճած բանակ: Որն էլ, ի լրումն, Հայաստանը դարձրեց «տարածաշրջանային» խաղացող՝ արտաքին-քաղաքական ասպարեզում:

Երկրորդը, ինչի դեմ պայքարել ու պայքարում են մեր թշնամիները, հայկական Սփյուռքն է: Պատահական չէ, որ անցած տարիներին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական զանազան շրջանակներ հայկական Սփյուռքի տարբեր գաղթօջախների, նաև առանձին հայտնի սփյուռքահայ գործիչների ճնշելու կամ վարկաբեկելու, սփյուռքյան կազմակերպությունների դեմ հակաքարոզչություն իրականացնելու բազմաթիվ փորձեր են արել:

Երրորդը՝ Թուրքիան ու որոշ չափով նաև Ադրբեջանը մշտապես ջանքեր են գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ: Ըստ որում, այդ ջանքերը հիմնականում ձախողվել են, հատկապես՝ 1995-2015 թվականների ժամանակահատվածում:

Չորրորդ. թշնամիների թիրախում մշտապես եղել են Հայ առաքելական եկեղեցին, հայության հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանները:

Այս ցանկը բավական երկար կարող է լինել, այդ թվում՝ Հայաստանի պետականության կորստի թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը, սակայն այս պարագայում բավարարվենք հիմնական, առանցքային հարցերով, որոնց թուլացման միջոցով էլ նրանք, ի վերջո, փափագում են հասնել նշյալին:

Բայց... Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ամեն ինչ պարզ է. նրանք թշնամիներ են, նրանց նպատակը պարզ է: Իսկ ի՞նչ են արել վերջին 7 տարում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Եկեք նորից ու միասին «անցնենք» վերոթվարկյալ կետերով:

Առաջին՝ Արցախ: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքն այն է, որ. ա) Արցախի տարածքն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանական ու թուրքական զորքերի կողմից, բ) ՀՀ իշխանությունը պաշտոնապես ուրացել է Արցախի հայկականությունը և այն հայտարարել է Ադրբեջանի մաս, գ) հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը լիովին հայաթափված է:

Որպես զուգահեռ հետևանք՝ կազմալուծված, վերացված է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը այսօր Բաքվի զնդաններում է և, կտտանքների ենթարկվելով, «դատվում» է: Ավելորդ է ասել, որ դա ևս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «քաղաքականության» ուղիղ հետևանք է:

Հաջորդը՝ Սփյուռք: Փաշինյանն ու ՔՊ-ն էական ջանքեր են գործադրել, որպեսզի պառակտեն նաև Սփյուռքը, սփյուռքահայությանը հնարավորինս օտարեցնեն Հայրենիքից, վանեն, Սփյուռքում հարուցեն խոր անվստահություն՝ Հայաստանի իշխանական ու հասարակական շրջանակների նկատմամբ:

Կա ևս մեկ հանգամանք. ներհասարակական մթնոլորտը, ու ոչ միայն Սփյուռքում, այլև կամ առավելապես Հայրենիքում: Վերջին 7 տարին Փաշինյանի իշխանությունը եղել ու մնացել է որպես հասարակության շարունակական պառակտման, ներքին թշնամանքի ու ատելության առանցքային գեներատոր:

Գանք Եկեղեցուն: Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին, հակաեկեղեցական դիրքավորում ու վերաբերմունք են ունեցել Մայր Աթոռի ու ՀԱԵ նկատմամբ: Այս օրերին Փաշինյանի և նրա ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ ծավալած վայրագ ու անպատկառ արշավանքը, Եկեղեցու դեմ պատերազմը ասվածի առավել քան ցցուն հիմնավորում ու վկայություն են:

Է՛լ ավելին. թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մերձավոր քաղթիմակիցները ոչ մեկ անգամ արել են այնպիսի հայտարարություններ, որոնք եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության բացահայտ ուրացում չեն, ապա առնվազն նման ուրացման վատ քողարկված պատրաստականության ցուցադրություն են: Մի բան, որ նկատել ու արձանագրել են նույնիսկ միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ՝ հայտնի «Լեմկինի ինստիտուտը»: Դեռ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ուրացման, Արարատ սարից ու Արարատի պատկերից դեմոնստրատիվ հրաժարվելու և նմանօրինակ դրսևորումների մասին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, կամ ավելի ճիշտ՝ առկա է այն, որ Հայաստանի իշխանություն համարվողն իրականացնում է բոլոր այն «ծրագրային կետերը», որոնց հետամուտ են մեր պետականության, մեր ազգի ու ժողովրդի թշնամիները՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:

Սա է հիմնականը, որքան էլ որ փաշինյանական քարոզիչները ջանան իրենց սատարած իշխանության դրսևորումներն ինչ-որ օրինակների, առանձին անհատների կամ գործիչների վերագրվող այս կամ այն հանգամանքներով «փաթեթավորել»:

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը վերջին 7 տարվա ընթացքում նախանձելի համառությամբ ու հետևողականությամբ միանգամայն ծրագրված քանդել ու խարխլել է բոլոր այն անկյունաքարերը, այն բոլոր հիմնասյուները, որոնք պահում են Հայոց պետականության վերնաշենքը: Անկյունաքարերից մի քանիսն արդեն ջարդված են, մի քանիսը՝ էապես խարխլված, թերևս միայն Եկեղեցին է, որ իր տեղում է:

Այսինքն՝ գերխնդիրը մեր պետականության բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է: Այսինքն՝ այն, ինչը պետք է թշնամիներին, և ինչին նրանք՝ այդ թշնամիները, ձգտում են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակին