Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրիայում թուրքական քաղաքականությունը գտնվում է իրեն իսպառ վերացնելու վտանգի առաջ. թուրքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիան կանգնած է ճգնաժամի նոր փուլի առաջ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայում նախատեսվում է տեղակայել նոր ցամաքային ուժեր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սաուդյան Արաբիային, որը պաշտոնապես հայտարարել է, թե պատրաստ է մի քանի հազար զինյալ տեղակայել Սիրիայի տարածքում: Մոտակա օրերին Բրյուսելում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև պետք է սկսվեն ուղղակի բանակցություններն այդ խնդիրն իրականություն դարձնելու համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Դրանից բացի, վերջին օրերին ավելի շատ են տեղեկություններ ստացվում այն մասին, որ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի զինված ուժերի կուտակում է նկատվում: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` տեսնում ենք, որ Թուրքիան այդ հատվածում զինված ստորաբաժանումներ տեղակայելու մեծ  ցանկություն ունի: Ամերիկյան կոալիցիան շատ լրջորեն է քննարկում` Սիրիայում օտար երկրների զինյալներ տեղակայելու հնարավորությունը: Սրանով, ըստ թուրքագետի, սիրիական ճգնաժամի նոր փուլ  է սկսվում:

Անդրադառնալով Թուրքիայի հաշվարկներին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ թուրքական քաղաքականությունը Սիրիայում արդեն գտնվում է իրեն իսպառ վերացնելու վտանգի առջև: «Այն խնդիրները, որ թուրքերը դրել էին իրենց առաջ` մխրճվելով սիրիական ճգնաժամի մեջ ի սկզբանե չլուծվեցին: Տեսնում ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը գնալով ուժեղացնում է իր դիրքերը, «Իսլամական պետությունը» ոչ միայն թուլանում է, ալև գործողություններ է սկսում Թուրքիայի դեմ: Սիրիայի սահմանամերձ շրջաններում հաստատված Թուրքիայի հովանավորյալ խմբավորումներն էլ պարտություն են կրում: Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան կորցնում է իր վերահսկողությունը այն հատվածի վրա, որն իրեն հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ սիրիական ճգնաժամում: Իսկապես շատ ծանր վիճակում է հայտնվել Թուրքիան»,-ասաց թուրքագետը:

Հաշվի առնելով այն, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իռացիոնալ քայլերի կողմնակից է, թուրքագետի կարծիքով, հնարավոր է մոտ ապագայում ականատեսը լինենք  Սիրիայի հյուսիսային հատվածում Թուրքիայի կողմից ռազմական գործությունների իրականացմանը:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շատ է փոխվել: Նախկինում պաշտոնական Անկարան այսքան սանձարձակ չէր պահում իրեն: Ի դեպ, ոչ նախանձելի  իրավիճակ է Թուրքիայի ներսում: Թուրքիան գտնվում է իր նորագույն պատմության ամենածանր փուլի եզրին: Լուրջ խնդիրներ կան քրդերի հետ կապված, որոնք գնալով սրվում են: Որոշ շրջաններում քաոսային վիճակ է, իսկ իշխանություններն էլ այդ հատվածներում կորցնում են իրենց ազդեցությունը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` նշելով, որ դա շատ վտանգավոր է երկրի կայունության համար: 

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը