Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախցիների՝ սոցիալական ծրագրերի վերաբերյալ առաջարկներին կառավարությունը չի արձագանքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես տեղեկացրել էինք, և ինչպես գիտեք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։

Հաշվի առնելով ընթացիկ գործընթացները և որոշ տեխնիկական խնդիրներ՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին չի հաջողվել անցկացնել նախատեսվող հանրային իրազեկման հավաքը։

Ուստի ձեզ ենք ներկայացնում Խորհրդի՝ բնակարանային հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Փորձագիտական խմբի կողմից ներկայացված առաջարկներից կառավարության ներկայացուցիչների կողմից նախնականորեն մասնակի կամ ամբողջապես ընդունվել են հետևյալները.

Խորհրդի առաջարկը – «Տարբեր կետերում շահառուների մի շարք ցուցակների հղում անելու փոխարեն ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանը, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ՝ մեկ միասնական և ճշգրիտ շտեմարան ձևավորելու նպատակով պետական լիազոր մարմնում»։

Կառավարության արձագանքը – Ներկայացված խնդիրների կարգավորման նպատակով առաջիկայում ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու համար։ Այս նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ նախատեսվում է կատարել լրացումներ։

Խորհրդի առաջարկը – «Առաջին փուլի շահառու համարել այն ընտանիքներին, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի 20% չափով հավելյալ հիփոթեկային վարկ կստանան, կամ բնակարան ձեռք կբերեն կամ բնակելի տուն կկառուցեն 2 րդ և 3 րդ հավելվածների բնակավայրերում»:

Կառավարության արձագանքը – «Նախատեսվում է առաջիկայում Ծրագրին դիմելու հնարավորություն ընձեռել բոլոր թիրախային խմբերին՝ անկախ ընտանիքում անչափահաս երեխաների թվից և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց առկայությունից։

Խորհրդի առաջարկը – Հրաժարվել ընտանիքի ամբողջ կազմին պետական աջակցությունից զրկելու մոտեցումից՝ աջակցության դադարեցումը կիրառելով միայն ծրագրի պայմանները խախտած անձի նկատմամբ»։

Կառավարության արձագանքը – Ներկայում քննարկվում է առաջարկի կիրառման մեխանիզմը, մասնավորապես՝ նախատեսվում է Ծրագրի պայմանները խախտած անձանց հասանելիք գումարի չափով հնարավորություն ընձեռել ընտանիքին վճարել վարկի ամսական մարումները։ Այս դեպքում աջակցությունը կշարունակվի, հակառակ դեպքում՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի պետությանը։

Խորհրդի առաջարկը – «Թույլատրել, որ շահառուները կարողանան միավորել իրենց հավաստագրերը բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերով ստացած հավաստագրերի հետ, ինչպես նաև բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերի հետ համատեղելու կետում ավելացնել նաև երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագիրը»:

Կառավարության արձագանքը – Գործող կարգով մասնակիորեն նախատեսված է այս դրույթը, մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձի և երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի մասով։ Այստեղ նախատեսվում է հնարավորություն ընձեռել նաևօգտվելու բնակարանային ապահովման պետական աջակցության այն ծրագրերից, որոնցում համապատասխան սահմանափակումներ նախատեսված չեն և որոնց պայմանները չեն հակասում Ծրագրի հիմնական պայմաններին։

Խորհրդի առաջարկը – «Հավաստագիր տրամադրել հայտ ներկայացրած ընտանիքի դիմելու օրվա դրությամբ առկա բոլոր անդամներին՝ այդ թվում նորածիններին»:

Կառավարության արձագանքը – Քննարկվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաներին Ծրագրի շահառու համարելու հարցը, եթե ընտանիքը հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Խորհրդի առաջարկը – «Սահմանել, որ բանկերի կողմից շահառուների վարկունակության գնահատման ժամանակ հավաստագրի գումարը չհաշվարկվի որպես պարտավորություն, քանի որ այն պետք է մարվի կառավարության կողմից»։

Կառավարության արձագանքը – Ներկայացված խնդիրը քննարկվել է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ, որին ի պատասխան հավելյալ վարկավորում իրականացնող բանկերը հավաստիացրել են, որ հավելյալ վարկ տրամադրելու դեպքում վարկունակության գնահատումն իրականացվում է բացառապես հավելյալ վարկի չափով։ Ուստի նման խնդիր ներկայում առկա չէ։

Խորհրդի առաջարկը – «Բարձրացնել մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ հասցնելով հավաստագրի ընդհանուր գումարի առնվազն 50%-ին»։

Կառավարության արձագանքը – Առաջարկն ընդունելի է։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր, որի մասին կհայտարարենք մոտակա օրերի ընթացքում։ Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել:

Ընդգծենք, որ սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով:

Նշենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, ինչպես հրապարակային խոստացել էինք, Խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում