Հուլիսի սկզբից բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում 10 դրամով թանկացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀուլիսի սկզբին Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը մոտ 2 տոկոսով կամ 10 դրամով թանկացել են։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2015թ. սկզբից գինը մշտապես նվազում էր, սակայն հուլիսի սկզբին աճ է նկատվել։ «Վերջին փոփոխությունը մենք կներառենք հուլիսի ցուցանիշում»,- հավելեց մասնագետը։
Նշենք, որ 2014թ. Հայաստան ներկրված նավթամթերքներում աճել է Ռուսաստանի տեսակարար կշիռը։ Եթե 2013թ. այդ կշիռը կազմում էր 28 տոկոս, ապա 2014թ. արդեն 66 տոկոս։ Աճը պայմանավորված է անտուրք ներմուծման հնարավորության առկայությամբ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



