Ուղևորահոսքը դեպի ՀՀ աճել է 11%-ով
ԲԼՈԳՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյանմ իր էջում գրում է.
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը` Երևան-Դոհա թռիչքները կմեկնարկեն 2016-ի մայիսի 15-ից: Վերջիններս կիականացվեն Քաթարական ավիաընկերության կողմից: Թռիչքներ իրականացնելու թույլտվությունը տվյալ ավիաընկերության համար գործում է մայիսից մինչև հոկտեմբեր:
Ինչպես հիշում ենք, փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել էր, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3%-ով, ուղևորահոսքը` 11%-ով:
Նշենք այս շուկայի համար ևս մեկ կարևոր փաստ, որ հունվարի 1-ից շուկա է վերադարձել Լեհական LOT ավիաընկերությունը, իսկ դեկտեմբերի 16-ից` «Չեխական ավիաուղիներ» ընկերությունը: Նախորդ տարի քաղավիացիայի ոլորտում 26 պետության իշխանությունների հետ բանակցություններ է վարվել, 14 պետության հետ այս ոլորտում իրավական դաշտն ազատականցվել է: Փոխադարձաբար օդի 5րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների` Թուրքմենստանից, Քաթարից, Քուվեյթից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Իսլանդիայից:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ գործադիր մարմինը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և դրա իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը: