Եկեղեցու դեմ ամեն օր մի հուդայագիր մոգոնողն իրեն ներկայացնում է որպես բարեպաշտ հավատավոր քրիստոնյա․ Հրայր Կամենդատյան
ԲԼՈԳ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արշավ եկեղեցու դեմ՞: Եկեղեցու դեմ ամեն օր մի հուդայագիր մոգոնողն իրեն ներկայացնում է որպես բարեպաշտ հավատավոր քրիստոնյա։
Այդ ոմն մեկին պետք է առաջադրել տասներկու հարց կրոնի հետ նրա շփումների պահով
1. արդյոք նա մկրտված է երբևէ՞
2. արդյոք եկեղեցական գրանցում ունի նրա ամուսնական ծեսը ՞
3. արդյոք նա հաճախել է առաքելական եկեղեցի հավատքի բերումով՞
4. արդյոք նա հաղորդվել է երբևէ առաքելական ծիսակարգով՞
5. արդյոք նա խոստովանվել է առաքելական ծիսակարգով երբևէ՞
6.արդյոք նա նվիրել է մեկ լումա որբերին եվ կարիքավորներին երբևէ
7. արդյոք նա նվիրել է մեկ լումա եկեղեցիների բարեկարգման հանգանակության՞
8. արդյոք նա մասնակցել է տաղավար տոների աղոթքներին երբևէ՞
9.արդյոք նա զազրախոսել է հանրային վայրերում երբևէ՞
10. արդյոք նա երկնել է հայհոյախառն մտքեր իր հեղինակած գրքի էջերում՞
11.արդյոք նա հանդիպել է աղանդավոր հռչակյալ կառույցների ղեկավարների հետ երբևէ՞
12. արդյոք նա չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում եվ չի մտաբերել սուրբ Թադևոսի մասունքների վրա կառուցված Թադեի վանքը՞
Տասներկու հարցերի թիվը պատահական չէ։ Յուրաքանչյուր պատասխանը թող ամրացնի առաքյալների անվան երդումով։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
4
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



