Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակում կրիպտոարժույթները դարձել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգերի այնպիսի դերակատար, որ այդ հանգամանքն այլևս հնարավոր չէ անտեսել։ Եթե սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես տեխնոլոգիական փորձարարություն կամ մարգինալ ակտիվ, ապա այսօր կրիպտոարժույթները ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն, որն ընդլայնում է փողի, արժեքի փոխանցման և ֆինանսական միջնորդության մասին դասական ընկալումները։

Ուստի, ապագայում ևս կանխատեսվում է կրիպտոարժույթների դերակատարության ընդլայնում։ Ու պատահական չէ, որ ապակենտրոնացած ֆինանսների ոլորտը գրավիչ է դարձել ոչ միայն բանկերի կամ տեխնոլոգիական ընկերությունների, այլև անգամ պետությունների համար, որոնք կրիպտոարժույթային պահուստներ են կուտակում։ Բնականաբար, Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, կանգնած է այս նոր իրականությանը համարժեք արձագանքելու բարդ և բազմաշերտ մարտահրավերի առաջ։

Կրիպտոարժույթների առավելությունները բազմաթիվ են։ Դրանց միջոցով հնարավոր է ապահովել միջսահմանային արագ և էժան փոխանցումներ՝ շրջանցելով ավանդական բանկային համակարգի բյուրոկրատիան և վճարային խոչընդոտները։ Ավելին՝ դրանք բարձրացնում են ֆինանսական ներառականության մակարդակը՝ հնարավորություն տալով գլոբալ ֆինանսական շրջանառությանը մասնակցել այն համայնքներին, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ բախվում են սահմանափակումների։ Բացի այդ, կրիպտոարժույթները խթանում են ֆինանսական նորարարությունը՝ թույլ տալով ստեղծել նոր տեսակի պայմանագրեր, ակտիվների թվայնացում և ապակենտրոնացված ֆինանսական ծառայություններ։ Սա ֆինանսական ինդուստրիայի արմատական վերափոխման և ավելի ճկուն, բաց համակարգերի անցնելու ուղի է ստեղծում։

Սակայն այդ առավելություններին զուգահեռ զարգանում են նաև զգալի ռիսկեր։ Կրիպտոարժույթների անանունությունը, գաղտնիությունը և վերահսկողության բացակայությունը դրանք դարձնում են գրավիչ գործիք՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու, պատժամիջոցները շրջանցելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ապօրինի գործունեության համար։

Գների բարձր տատանողականությունը, ինչը հատկապես բնորոշ է անկայուն թոկեններին, ստեղծում է ներդրումային ռիսկեր, որոնք կարող են վտանգել ոչ միայն անհատների ֆինանսական կայունությունը, այլ նաև ստեղծել համակարգային ռիսկեր տնտեսական ավելի լայն շերտերի համար, եթե դրանք զանգվածային կիրառություն ստանան առանց պատշաճ կարգավորման։

Մյուս կողմից էլ՝ կրիպտոարժույթների ստեղծումն ու գործառնությունը, որն ահռելի էներգետիկ պաշարներ է սպառում՝ մասնավորապես մայնինգի իրականացման գործընթացում, մտահոգություն է առաջացնում կայուն զարգացման և էկոլոգիական հետևանքների տեսանկյունից։ Հայաստանում կրիպտոմիջավայրը դեռևս ձևավորման փուլում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ՝ անհատական ներդրողների, տեխնոլոգիական ձեռնարկությունների և նույնիսկ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանում գործում են բազմաթիվ բլոքչեյն նախագծեր, կրիպտոարժույթներով ծառայություններ առաջարկող ստարտափներ, ինչպես նաև ֆիզիկական և թվային հարթակներ, որոնք ապահովում են կրիպտոարժույթների գնում-վաճառք։ Սակայն այս միջավայրը դեռևս բաց է կանոնակարգման առումով և թերի՝ կառուցվածքային առումով, ինչը հանգեցնում է անորոշության, իրավական ռիսկերի և գործարար շրջանակներում վստահության պակասին։

Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովում ընդունված կրիպտոարժույթներին վերաբերող օրենքը նպատակ ուներ կարգավորել այս դաշտը՝ ներդնելով իրավական որոշակիություն, փողերի լվացման դեմ պայքարի նոր չափանիշներ և առավել կանխատեսելի խաղի կանոններ բիզնեսների ու ներդրողների համար։ Թեև օրենքի ընդունումը սկզբունքային առաջընթաց էր, այն առաջ բերեց մի շարք դժգոհություններ ոլորտի ներսում։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են օրենքի՝ չափից ավելի ռեգուլ յացիոն բեռին, լիցենզավորման գործընթացի բարդությանը և բարձր ծախսերին, որոնք ոչ միայն կարող են դուրս մղել փոքր խաղացողներին շուկայից, այլև կասեցնել նորարարությունը։ Շատ ստարտափներ ահազանգում են, որ օրենքի պահանջները, որոնք նախատեսում են, օրինակ՝ խիստ համապատասխանություն, կարող են ի վերջո բերել այնպիսի ծանրաբեռնվածության, որ ոլորտի փոքր և միջին խաղացողները պարզապես կդադարեն գործունեություն ծավալել։

Միևնույն ժամանակ, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտում գործող ձեռնարկությունները շեշտում են, որ ՀՀ օրենսդրությունն այս փուլում դեռևս բավարար ձևով չի հաշվի առնում բլոքչեյնի էկոհամակարգի բազմազանությունը և զարգացող բնույթը։ Օրենքում բացակայում են, օրինակ՝ բլոքչեյնբազավորված ֆինանսական գործիքների կարգավորումը ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տիրույթում, ինչպես նաև NFT-ների և թոկենիզացված ակտիվների իրավական կարգավիճակի մասին հստակ սահմանումներ։

Այս բացերը հանգեցնում են իրավական անորոշության, որը դժվարացնում է նորարարական արդյունքների մուտքը շուկա՝ խոչընդոտելով բլոքչեյն տեխնոլոգիաների ամբողջական պոտենցիալի իրացումը Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կրիպտոոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չէ, և նոր կարգավորումը նախատեսում է, որ բանկերի միջոցով են թվային արժույթներով գործառնություններն իրականացվելու այն դեպքում, որ կրիպտոարժույթները ստեղծվել են ֆինանսական անկախության, բանկային շրջանցումները խնայելու և ազատ շրջանառության համար։

Բացի այդ, հայկական կրիպտոմիջավայրում առկա է նաև կրթության և հանրային իրազեկվածության պակաս։ Շատերը, այդ թվում՝ պետական մարմիններում, դեռևս լիարժեք չեն պատկերացնում կրիպտոարժույթների, բլոքչեյնի և դրանց կիրառական հնարավորությունների էությունը։ Սա բարդացնում է այս ոլորտում տարվող քաղաքականության ուղղությունների ձևավորումը, ինչպես նաև ներդրողների պաշտպանությունը։ Հասարակական հարթակում հաճախ գերիշխում է կրիպտոարժույթների նկատմամբ վախերի և կանխակալ պատկերացումների մթնոլորտ, ինչը պայմանավորված է մասամբ աշխարհում տարածված խոշոր խարդախություններով և շուկայի բարձր տատանողականությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ կրիպտոլորտի հետ կապված գրագիտության ոչ բավարար մակարդակով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի կրիպտոմիջավայրը բարելավելու համար անհրաժեշտ են մի շարք համապարփակ և համակարգային քայլեր։ Նախ՝ օրենքի կիրառման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ չկասեցնեն նորարարությունը և չվախեցնեն ստարտափներին ու ներդրողներին։ Հարկավոր է ներդնել ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ տարբերակելով համակարգային կարևորություն ունեցող կրիպտոծառայություններն ու փոքր նորարարական նախագծերը, որոնք պետք է ունենան ավելի ճկուն ռեգուլ յացիոն պահանջներ։ Այս առումով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կգնահատեն օրենսդրական պահանջների արդիականությունը և կառաջարկեն փոփոխություններ։

Հայաստանն ունի ահռելի պոտենցիալ՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով, կրիպտոլորտի և ապակենտրոնացված ֆինանսական համակարգի ընձեռած հնարավորություններն իր տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Բայց ժամանակի գործոնն այս հարցում վճռորոշ է։ Տեխնոլոգիական աշխարհում ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը։ Ուստի, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ և վստահելի կրիպտոմիջավայր, անհրաժեշտ է սկսել հետևողական, բաց և գործընկերային աշխատանք՝ ոլորտի բոլոր դերակատարների միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին