Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և իր աջակցությունը հայտնեց Վեհափառին: Շատերը բարձր գնահատեցին նախկին նախագահի այդ քայլը: Եվ իսկապես էլ գնահատելի է՝ մանավանդ հաշվի առնելով մի ամբողջ շարք հանգամանքներ:

Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրան ստեղնաշարակցված քպական «կարկառունները» բորբոքվեցին ու աջուձախ սկսեցին մաղձ ու չարություն արտանետել սոցցանցային «պատերին»:

Առանձնապես զավեշտական ու, եթե ավելի խիստ բառերով չբնորոշենք՝ վանող տպավորություն էին թողնում Փաշինյանի հայտարարությունները Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված ընտրակեղծարարության հետ: 1995-96 թվականների հետ կապված վիճելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ պատճառ: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Բայց հարցը տվ յալ պարագայում դա չէ: Հարցն այն է, որ նման բաներ է ասում Նիկոլ Փաշինյանը, որին շատերը իրավամբ համարում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը: Ավելին, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի խմբագրական, ապա նաև քաղաքական գործունեության կայացման հարցում էական դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյանն ու վերջինիս թիմակիցները, կողմնակիցները: Այնպես որ, նման վարքը առաջին հերթին ու առանց հավել յալ մեկնաբանությունների բնորոշում է, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը 1995-96 թվականների մասին գիտեր նաև նախկինում, այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ստանում, ինչո՞ւ էր 2008 թվականին «Լևոն, Լևոն» գոռում, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի համար սարքում Մարտի 1-ը:

Եվ վերջապես, նայեք՝ ովքեր են բերանները շաղ տալիս Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին. իրենցից ոչինչ չներկայացնող, կյանքում երկրի համար մի օգուտ չտված (ընդհակառակը) խմբակի անարժեք ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ այն բանից, թե նրան ով ինչպես է վերաբերվում, ղեկավարել է պետությունը ծանրագույն շրջանում, շրջափակման, տնտեսական ու էներգետիկ կաթվածահարության և պատերազմի ժամանակ: Ու, չնայած այդ ամենին, մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթել են, մեր պետականությունը պահպանվել ու կայացել է: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ովքե՞ր են նրա քպականները, ի՞նչ ունեն արած երկրի, պետության ու ժողովրդի համար, որ մի բան էլ համարձակվեն ծպտուն իսկ հանել ՀՀ նախկին նախագահների հասցեին: Երկիրը պատերազմի տարած, արկածախնդիր «քաղաքականություն» վարող, պատերազմում խայտառակ պարտություն կրած, հազարավոր զինվորների մահվան մատնած, Արցախը հայաթափման մատնած Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պիտի համարձակվեն ինչ-որ բան ասե՞լ: Նրանք եթե հայելուն էլ նայեն, էլի բան չի ստացվի, հայելին ամոթից կճաքճքի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը