Ծնողների փողերը ազդում են երեխաների քաշի վրա
ԼԱՅՖԳիտնականները նոր բացահայտնում են արել, պարզվում է՝ որքան քիչ են վաստակում ծնողները, այնքան ավելի մեծ է թերաճ երեխա ունենալու հավանականությունը։
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները եզրահանգել են, որ ծնողների վաստակած գումարն ու կրթությունը ուղիղ կապ ունեն նրանց նորածին երեխաների քաշի վրա։ Որքան քիչ են նրանք վաստակում, այնքան քիչ քաշով են ծնվում երեխաները։ Նորածնի քաշի նորման համարվում է 2,459 կիլոգրամ եւ ավելի, դրանից պակաս ծնված փոքրիկներին եթե հաջողվում է փրկել, նրանք ավելի հակված են լինում մեծ տարիքում առողջական խնդիրների։
Մասնագետները ուսումնասիրել են 4 երկրների հազարավոր մարդկանց փորձը՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա եւ ԱՄՆ, եւ բացահայտել ծնողների եկամտի եւ նորածինների քաշի միջեւ կապը։ Նրանք դա կապում են այն բանի հետ, որ աղքատ ընտանիքներում կանայք վատ են սնվում, հղիության ողջ ընթացքում աշխատում ն, ինչն էլ բացասաբար է անդրադառնում պտղի վրա։



