Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե Գարեգին Բ-ն չպետք է լինի վեհարանում, Աննա Հակոբյանն էլ իրավունք չունի ապրել կառավարական ամառանոցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իհարկե որևէ մեկն իրավունք չունի խառնվել այլոց անձնական կյանքին, նման գռեհկություն կարող է իրեն թույլ տալ միայն Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե վերջինս իրավական առումով իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին, քանի որ Սահմանադրությամբ եկեղեցին տարանջատված է պետությունից, ապա փառք Աստծո, կառավարական ամառանոցները պետությունից անջատված չեն ու այնտեղ բնակություն հաստատելը կանոնակարգվում է օրենքով։

Անտրամաբանական կլինի, եթե այնտեղի յուրաքանչյուր բնակիչ որոշի իր հետ նույն տանը տեղավորել ասենք իր ընկերոջը, ընկերուհուն, քավորին կամ դասարանցուն։ Իհարկե, էլի եմ շեշտում, բացառապես Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի որոշելիքն ու իրավունքն է իրենց ամուսնությանը տան օրենքի ուժ, թե՝ ոչ, սակայն, եթե չեն զագսավորվում, ապա Աննա Հակոբյանը զրկվում է կառավարական ամառանոցում ապրելու, գրասենյակ ունենալու, պետության հաշվին ճամփորդելու ու ընդհանրապես ցանկացած որևէ այլ արտոնությունից, այն պարզ պատճառով, որ նա չունի օրենքով նախատեսված համապատասխան կարգավիճակ։

Ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, մուծում ենք գումարներ, որոնք Նիկոլ Փաշինյանը վատնում է ըստ իր քմահաճույքի։ Այդ գումարներից հատկացումներ են արվում այն անձանց համար, որոնք դրանցից օգտվելու իրավունք չունեն։ Իհարկե, այս հարցն էլի է շոշափվել, սակայն սխալ է Նիկոլ Փաշինյանի նման գռեհկացնել ու նրա պես սրբապղծորեն մտնել մարդկանց անձնական կյանք։ Պարզապես հարցը պետք է բերել օրինական դաշտ։ Հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները, ովքեր են օգտվում այդ գումարներից։

Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է օրենքի երկիր ստեղծել, ապա թող բարի լինի սկսել իրենից, նախ պետբյուջե մուծի այն գումարները, որոնք առ այսօր ծախսվել են Աննա Հակոբյանի համար, հետո տուն վարձի իր աշխատավարձից ու նրան բնակեցնի այնտեղ։

Ամբողջ ծախսը վերադարձնելուց հետո նոր, եթե Փաշինյանն ուզում է իր կնոջ հետ ապրել մի հարկի տակ, ապա կարող է զագսավորվել ու Աննա Հակոբյանին նորից վերադարձնել ամառանոցներ։ Բայց միայն ծախսը վերականգնելուց հետո, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Այլապես Նիկոլ Փաշինյանը մսխում է պետբյուջեի գումարները, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Հավելյալ անգամ շեշտում եմ՝ որևէ մեկի անձնական կյանք մտնելու ցանկություն չունեմ, ինքս խստորեն դատապարտում եմ նման արարքները ու սրբորեն հարգում ցանկացած մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, բայց կառավարական ամառանոցը պետք է վերադարձնել ժողովրդին ու հասարակությունը պետք է վստահ լինի, որ իր գումարների հաշվին այնտեղ ավելորդ մարդիկ չեն ապրում։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը