Լրագրողը` օմբուդսմենի թեկնածուին. դուք նույնիսկ չեք հարգում մեր իրավունքները (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում լրագրողները բարկացած էին Հանրապետականների օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանի պահվածքից, ով բառի բուն իմաստով Ազգային ժողովի միջանցքում փախչում էր լրագրողներից: Նրանցից մեկը նույնիսկ ասաց. «Դուք նույնիսկ չեք հարգում մեր իրավունքները, որ մենք պետք է ձեզ հարցեր տանք»: Ի պատասխան՝ Թաթոյանը խնդրեց չսադրել և նշեց, թե հարգում է լրագրողների և առհասարակ բոլորի իրավունքները:
«Իմ գործունեությունը ընդհանրապես կապված է անձի իրավունքների պաշտպանության հետ: Պարզապես այս պահին ընթացակարգային առումով կլինի հանձնաժողովում նիստ, կլինեն քննարկումներ, կպատասխանեմ»,- ասաց Թաթոյանը և շտապեց հեռանալ:
ՄԻՊ թեկնածուն նախընտրեց չպատասխանել նաև «ոչ ընթացակարգային հարցերին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Լալայան
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



