Աղիներում մինչեւ 15 կգ թունավոր նյութեր են հավաքվում․ ինչպես ազատվել դրանցից
ԼԱՅՖԱղեստամոքսային համարկարգը ոչ ոքի մոտ 100 տոկոսանոց արդյունավետությամբ չի աշխատում։ Այդ պատճառով էլ աղիներում թունավոր նյութեր են հավաքվում, ինչը բերում է փորկապության, փորլուծության, դիսբակտերիոզի, քրոնիկ հոգնածության եւ իմունիտետի անկման։ Աղիներում կարող է մինչեւ անգամ 15 կիլոգրամ թունավոր նյութեր՝ տոքսիներ հավաքվել, եւ եթե պարբերաբար չմաքրեք աղիները, դրանք լուրջ խնդիրների կարող են հանգեցնել։
Աղիները կարելի է մաքրել բժշկական միջամտությամբ, սակայն կարելի է նաեւ բնական միջոցներով հիանալի արդյունքների հասնել։
Կեֆիր

Ֆերմենտներով հարուստ այս ըմպելիքի մեջ բազմաթիվ կարեւոր նյութեր կան, որոնք օգնում են մարսողությանն ու մարքում աղիները։ Այն օգնում է վերացնել միկրոֆլորան, բարելավում իմունիտետը։
Կտավատի սերմեր

Կտավատի սերմերը օրգանիզմը մաքրելու հրաշալի միջոց են։ Դրանք աղիներում իրենց մեջ են հավաքում թունավոր նյութերն ու դուրս բերում օրգանիզմից։ Բացի այդ, դրանք Օմեգա-3 են պարունակում, որոնք վերացնում են աղիների բորբոքումները։
Կեֆիրն ու կտավատի սերմերը միասին
Սկսեք ամենահասարակից՝ ամեն առավոտ մի թեյի գդալ կտավատի սերմերն ու ¼ բաժակ կեֆիրը խառնեք ու խմեք նախաճաշելուց առաջ։ Կրկնեք դա քնելուց առաջ, եւ մի մոռացեք օրվա մեջ 8 բաժակ ջուր խմել։ Մեկ շաբաթ ընդունեք, մի քանի օր դադարեցրեք ու եւս մեկ շաբաթ կրկնեք։ Արդյունքը սպասեցնել չի տա։



