Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանում կայունության համար․ Խաչատուրյանը՝ ԵԽ քարտուղարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարվա ընթացքում նշանավորվել են հագեցած օրակարգով։

«Ուրախ եմ ողջունել Ձեզ։ Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստան։ Հատկանշական է, որ եվրոպական առաջին կառույցը, որի հետ անկախացումից հետո սկսել ենք աշխատել, եղել է Եվրոպայի խորհուրդը, և ես հիշում եմ՝ 1990-ականներին կատարված այդ աշխատանքն ինչ ոգևորություն և պատասխանատվության զգացում էր առաջացրել մեզ մոտ։

Դա հետագայում շարունակվեց, երբ դարձանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակատար անդամ։ Ըստ այդմ՝ մենք ստանձնեցինք պարտավորություններ, որոնք կատարել ենք և շարունակում ենք կատարել։

Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետևողականության, ինչպես նաև աջակցության համար։ Խոսքը վերաբերում է հատկապես ժողովրդավարական արժեքների արմատավորմանը»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է Վահագն Խաչատուրյանը։

Ալեն Բերսեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Ես իսկապես շատ ուրախ եմ այցելել Հայաստան։ Այս այցն ընդգծում է այն աջակցությունը, որը մենք մշտապես ցուցաբերել ենք Հայաստանի նկատմամբ։ Մենք իսկապես խորապես տպավորված ենք այն զարգացումներով, որոնք երկիրն ունեցել է վերջին 30 տարիների ընթացքում»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է ժողովրդավարական արժեքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող համապարփակ բարեփոխումների կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային իրադրությանը՝ նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ վերահաստատելով երկրի հաստատակամությունը՝ հասնելու կայուն և հարատև խաղաղության։

Նախագահը նշել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է իր միջազգային պարտավորություններին և պատրաստ է կառուցողական փոխգործակցության՝ ուղղված տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը։

Ալեն Բերսեն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նա կարևորել է կայուն և ներառական բարեփոխումների իրականացումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմք և նշել, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է լինել վստահելի գործընկեր այդ գործընթացում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ո՞ր մասնագիտություններն են կրճատվելու արհեստական բանականության պատճառովԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել էՍպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մшրմինըՋրասուզակները Պրիմորյեում երեխայի դիակ են հայտնաբերելՊեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՉինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգությունԹուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը