Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ապա մեծ է հավանականությունը, որ քիչ անց անձրև կտեղա: Իսկ եթե քպականները կամ հենց քպապետ Փաշինյանը հիշում են Սահմանադրության մասին, ուրեմն նրանց տեղը բավականին նեղն է:

Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:

Բայց մենք դրա մեջ ենք ապրում: Իսկ, որ շատ ավելի տխուր է, մեր դեպքում դա տրագեդիա է: Ինչևէ...

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանք սկսած Նիկոլ Փաշինյանի ՔՊ կարկառուններից մեկը օրերս նման «միտք» է երկնել, թե «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում, ինչպես մեր 7 տարիների գործողությունները»:

Էստեղ են ասել՝ թան էլ չէ, սոդայով վիսկի, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ սառույցով օշարակ: Բայց փորձենք ավելի լուրջ, մանավանդ, որ քպականներն ու Փաշինյանը ամենևին էլ կատակ չեն անում:

Երբ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը հղում են անում իրենց իշխանավարման անցած 7 տարիներին ու ասում՝ վարվելու ենք՝ «ինչպես միշտ», ապա դա որպես չարագույժ սպառնալիք է հնչում: Սպառնալիք՝ հանրությանը, սպառնալիք՝ երկրին, ազգային արժեքներին ու դարավոր հաստատություններին:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարման անցած 7 տարին երկրի Սահմանադրության մի քանի կոպիտ ու աղաղակող ոտնահարումներ են եղել: Դե, ի թիվս այլ աղետաբեր երևույթների: Բավարար է հիշեցնել այն դրվագը, երբ 2018-ի հոկտեմբերին արդեն քանի ամիս որպես վարչապետ պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանը հրահրեց ու նախաձեռնեց հարձակում օրինական և սահմանադրական հիմքերով գործող Ազգային ժողովի վրա: Դա գործնականում բռնության գործադրում էր օրենսդիր մարմնի վրա՝ երկրի գործադիր իշխանության ու դրա ղեկավարի կողմից:

Դրանից հետո, մնալով անպատիժ, Նիկոլ Փաշինյանն ավելի ոգևորվեց, բնականաբար: Եվ արդեն 2019 թվականի մայիսին նախաձեռնեց ու հրահրեց բռնությամբ ուղեկցված հարձակում դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վրա: Դա նմանապես Սահմանադրության, երկրի սահմանադրական կարգի կոպտագույն խախտում էր: Պատահական չէ, որ այն օրերին տեղի ունեցածը մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ ու մեկնաբաններ բնորոշեցին որպես Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված լիազորությունների յուրացում: Ու նման օրինակներն ու դրսևորումները քիչ չեն անցած 7 տարում: Կարելի է հիշել խայտառակ գաղտնալսված խոսակցությունը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է արդարադատության իրականացմանը:

Ավելին, հենց ինքն է հայտարարել. «Ինչի, կա՞ դատավոր, որ վարչապետի ասածը չանի… »: Դեռ չենք խոսում՝ «վնգստացող դատավորներ» գլուխգործոցի, ԲԴԽ ղեկավարներին պարահանդեսային ձեռնոցների նման փոխելու, անգամ՝ «sms»-ով գործից հանելու փաստերի մասին: Ավելին, երբ Փաշինյանը ցանկացել է ինչոր բան անել կամ ինչ-որ բան իր սրտով չի եղել, ուղիղ միջամտությամբ, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ (ինչ հնարավոր էր ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺով): Այսինքն, ոչ թե իրենք գործել են եղած Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այլ գործող Սահմանադրությունն ու օրենքներն են համապատասխանեցրել իրենց քմահաճույքներին ու նեղխմբակային շահերին:

Սա՛ է Սահմանադրության, սահմանադրականության և օրինականության մասին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացումների ամբողջությունը: Ու, ընդհանրապես, Փաշինյանն ու ՔՊ-ն գործում են իրենց ներքին «սահմանադրությամբ»: Դա շատ փոքրիկ «սահմանադրություն» է, մի քանի տողանոց, այնպես որ, նույնիսկ կարելի է ամբողջությամբ այստեղ մեջբերել. «Փաշինյանը ՔՊ-ի ամեն ինչն է և նստած է վարչապետի բարձր աթոռին, ու բոլորը նրան ասում են՝ օ՜: Հայաստանում իշխանությունը պատկանում է Փաշինյանին, մի քիչ էլ՝ նրա մերձավորներին ու քպականներին: Փաշինյանը միշտ ճիշտ է, հատկապես, երբ ստում է: Իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա դուք «նախկին» եք, «թալանչի», «կոռուպցիոներ», «ռևանշիստ», «ռսաստրուկ», «5-րդ շարասյուն»: Եվ վերջապես, եթե Փաշինյանը ճիշտ չէ, տես՝ նախորդ տողը»:

Իսկ եթե էլ ավելի լուրջ, ապա ՔՊ-ի տեղն իսկապես շատ նեղն է, եթե արդեն հիշել են իրենց կողմից անընդհատ ոտնահարված Սահմանադրության մասին:

Ու, առհասարակ, այդ ո՞ր 7 տարվա մասին է խոսքը: Խոսքն այն նույն 7 տարվա մասին է, երբ փաշինյանական իշխանության անձեռնահասության հետևանքով հազարավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձան: Այն 7 տարվա մասին է, որի ընթացքում փաշինյանական իշխանությունը բանակցային գործընթացը «զրոյից» մղեց դեպի փակուղի, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրեց թշնամիների ռազմական նկրտումները, իսկ որպես հետևանք՝ հազարավոր զինվորների ու սպաների մահվան մատնեց, Հայաստանն ու Արցախը կանգնեցրեց ահռելի տարածքային կորուստների փաստի առաջ, էլ ավելի՝ ուրացավ Արցախը, բերեց Արցախի հայաթափման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման, հիմա էլ գործնականում նույն սպառնալիքների առաջ է կանգնեցրել բուն Հայաստանի Հանրապետությունը…

Իսկապես վախենալու է, երբ ինչ-որ բան անելու համար վկայակոչում են այդ «7 տարին»:

Մյուս հարցն ընդհանրապես նոնսենս է և հենց Սահմանադրության, սահմանադրական կարգի խախտում: Ի՞նչ են ասում: Ասում են. «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում…»: Սա ասում է ԱԺ մեծամասնություն ունեցող, գործադիր իշխանություն ունեցող ՔՊ-ն, նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը: Ասում է, ու հենց դրանով իսկ խախտում Սահմանադրությունը:

Սկսենք նրանից, որ իշխանության ղեկին գտնվող (կամ չգտնվող) քաղաքական ուժերը չեն ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին: Դա չափից ավելի լուրջ հարց է, որպեսզի վստահվի քաղաքական ուժերին, առավել ևս՝ ՔՊ-ի նման աղետաբեր ու արկածախնդրական քաղաքական խմբին: Բայց դա էլ մի կողմ. Հայաստանում, Սահմանադրության և օրենքների համաձայն, Եկեղեցին պետությունից անջատ է, անջա՛տ: Այսինքն՝ Եկեղեցին, բացի իր սահմանադրական հատուկ կարգավիճակից, ինքնավար, ինքնուրույն, իր ներքին կանոնադրությամբ և կարգերով առաջնորդվող հաստատություն է: Ու Փաշինյանը չէ, ամբողջ ՔՊ խմբակցությունն էլ լինի, չեն կաող փոխել եղած կարգը: Ավելին, նման բացահայտ փորձերն ու հայտարարություններն ուղղակիորեն սահմանադրական կարգի խախտման փաստ ու վկայություն են, որոնք ենթակա են համապատասխան քաղաքական ու իրավական գնահատականների՝ հետևանքներով հանդերձ:

Վերջապես, եթե քպականներն իրենց չհասկացողի տեղ են դրել, ապա ընդգծենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր թեմերի, նվիրապետական աթոռների պատվիրակված ներկայացուցիչ-պատվիրակները, այդ թվում՝ աշխարհիկ դասի պատվիրակված ներկայացուցիչները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»