Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ու՞մ պրոդյուսերն է Սոֆի Մխեյանը և ի՞նչ է պատմում նոր տեսահոլովակի մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Սոֆի Մխեյանը օրեր առաջ ներկայացրեց իր նոր տեսահոլովակն. այն իսպանական ոճում էր, այս անգամ էլ երգչուհին զարմացրեց իր երկրպագուներին տարբերվող ոճով: BlogNews.am-ի հետ զրույցում Սոֆին պատմել է «Մի քիչ» երգի գաղափարի և այն անակնկալի մասին, որ մինչև վերջ գաղտնի էր պահում:

«Մոտ երկու տարի առաջ ինձ համացանցով գրեց Հասմիկ Մուրադյան անունով աղջիկ, ասաց, որ երգ ունի և կցանկանար, որ լսեմ: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ միշտ բաց եմ համագործակցությունների համար. դրանց արդյունքում լավ բան է ստացվում:  Այս դեպքն էլ բացառություն չէր: Երբ երգը լսեցի, շատ տպավորվեցի, իհարկե Հասմիկը  երգում էր շատ մեղմ ձայնով և հանգիստ: Հասմիկին գրեցի, որ հետաքրքիր էր և պատկերացրեցի, որ կարող եմ ստանալ այն ինչ գուցե կցանկանամ: Խնդրեցի` թույլ տա, որ մի որոշ ժամանակ մտածեմ»,-պատմում է երգչուհին: 

Սոֆին համերգային շրջագայությունների պատճառով երգը մի կող է դնում, իսկ երբ վերադարձավ Ռուսաստանի շրջագայությունից`անցավ գործի. «Գործիքավորումն արեցի Նիկ Էգիբյանի հետ, պատրաստեցի և այսպես ասած դրեցի պահեստում և սպասեցի այն պահին, երբ պետք է այն ներկայացնեմ»: 

Երգչուհին պատմեց, որ միշտ ունենում է հետաքրքիր զգացողություն, թե երբ և որ պահին կարել է երգն ներկայացնել, բայց այս դեպքում կար մի բան, որ նրան սպասեցնել տվեց. «Պետք է ասեմ` տեսահոլովակի նկարահանումից երկու ամսի առաջ, ես հայտնվեցի այնտեղ որտեղ Վիգենն էր և կենդանի կատարումով լսեցի նրան: Նրան ճանաչում էի, բայց առիթ չէր եղել կենդանի լսել. մի ակնթարթ էր պետք, որ հասկանայի` այդ ստեղծագործությունն ուզում էի կատարել նրա հետ: Չեմ չափազանցինի և կասեմ, որ այն ամբողջական պատկերը, որ ներկայացրել եմ տեսահոլովակում, ես տեսել եմ ամսիներ առաջ: Առանց վարանելու գրեցի Վիգենին, հանդիպեցինք, նա էլ ընդունեց առաջարկս: Վիգենը շատ լավ տիրապետում է հայերենին և իհարկե իսպաներենին, քանի որ երկար տարիներ ապրել է իսպանիայում: Մի խոսքով այն հատվածը, որ հայերեն էր նա երգեց իսպաներեն, և հասկացանք, որ սիրուն կլիներ, եթե լիներ հայերենի և իսպաներենի համադրություն: Երգը կրկին ձայնագրեցինք և Նիկ Էգիբյանին միացավ Դուետրո ստուդիայի Էդգար Ալեքսանյանն:  Արդեն պատրաստ վիճակում հասկացա, որ շատ սխալ կլինի իմ կողմից, եթե այս երգը չունենա տեսահոլովակ»: 

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, ոճաբանն Արմեն Գալյանը, դիմահարդար` Հրանուշ Եղոյան, վարսահարդար` Անի Ավդալյան. «Տեսահոլովակը շատ գեղեցիկ է ստացվել, այնտեղ կա սեր, սպասում, ձգտում: Ուղիղ երկու օր է անցել և արդեն ստացել եմ բազաթիվ մեկնաբանություններ, զանգեր, որոնք փաստում են, որ մեր արած աշխատանքը ստացված է: Երբ դեռ ոչ ոք չէր տեսել, զանգահարեցի Հասմիկին, ասացի որ ունեմ հետաքրքիր անակընկալ և որ արդեն կարող եմ նրան ցույց տալ տեսահոլովակը: Հետաքրքիր բան ասեմ, ես և Հասմիկն արդեն երկու տարի է ծանոթ ենք, բայց առիթ չի ստեղծվել հանդիպելու համար, բայց ես նրա հետ ամեն շփումից միշտ դրական էներգիա եմ ստացել»:  

Հասմիկ Մուրադյանը խոսելով իր և Սոֆիի Մխեյանի համագործակցության մասին, այսպես ասաց. «Ես շատ գոհ և ուրախ եմ մեր համագործակցության համար: Երբ երգը նախնական տարբերակով կար, դա այն էր ինչ որ ես զգացել էի, ու երբ փոխանցեցի արդեն Սոֆիին, ես չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան գեղեցիկ փոփոխությունների կենթարկվի: Ես տեսնում եմ, տեսնում եմ թե որքան գեղեցիկ է ստացվել և էլի մոտ է իմ հոգուն, չնայած որ փոփոխության է եթարկված: Ես վստահ եմ Սոֆին էլ է իր մեջ զգում երգը»: 

Վիգեն Հովսեփյանը նշեց, որ չափազանց հավանել էի իր և Սոֆիի համագործակործակցության արդյունքը. «Ամեն բան իմ սրտով էր, ես ուրախ եմ, որ ես չփոխեցի իմ ոճը, իսկ այն ավելի ֆլամենկոյի մեջ էր: Արդեն երկու օր է տեսահոլովակը համացանցում է, բայց ես շատ տարբեր կարծիքն եմ լսում, չնայած որ կերագշռում է դրականը»:  

Վիգենը խոսելով իր և Սոֆիի հետագա համագործակցության մասին, նշեց, որ Սոֆին զբաղվելու է իր պրոդյուսինգով. « Սա իմ և Սոֆիի առաջին գործն էր, հուսով եմ` հետագայում էլ կունենանք նոր աշխատանքներ, դրանք կլինեն տարբերվող և ես կլինեմ իմ ոճում»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերը