Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելի կողմից մեր հարևան Իրանի տարածքին զանգվածային ռազմական հարվածներ հասցնելու հետ կապված վերջին իրադարձությունները և մեր տարածաշրջանում ծավալվող հարակից իրադարձությունները չեն կարող անհանգստություն և տագնապ չառաջացնել։
Իրավիճակը հասել է այն կետին, որը հանգեցնելու է անդառնալի հետևանքների Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առումով ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը։
Միևնույն ժամանակ, մենք չպետք է մոռանանք , որ ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի տարածքում ապրում են հայկական Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել այդ երկրներում բնակվող հայերի անվտանգ տարհանման հնարավորությունն իրենց պատմական հայրենիքի տարածք` Հայաստանի Հանրապետություն :
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և հայկական Սփյուռքի կառույցներին առավելագույն ջանքեր գործադրել Իրանում և Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և անհրաժեշտության դեպքում արագ տարհանման համար:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



