«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շարունակվում են քամու և պտտահողմի հետևանքների վերացման աշխատանքները։ Արթիկում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում ու հարակից գյուղերում էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնված է, Ախուրյանի մեկ հատվածում, համապատասխան տեխնիկայի մոտեցման անհնարինության պատճառով, էլեկտրամատակարարումը վերականգնված է մասամբ:
Լոռու մարզի էլեկտրամատակարարման խափանումներ արձանագրած Շիրակամուտի, Սպիտակի, Պառնու, Լեռմոնտովոյի շրջաններում բոլոր բաժանորդները ապահովված են էլեկտրամատակարարմամբ:
Ընթացքի մեջ են Ապարան քաղաքի և հարակից գյուղերի էլեկտրասնուցման ապահովմանն ուղղված աշխատանքները: ՀԷՑ-ի անձնակազմն անում է առավելագույնը՝ բաժանորդների էլեկտրամատակարումը հնարավոր կարճ ժամկետում վերականգնելու համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



