Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչու՞ գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը մոտ երեք տարի չի երևում հեռուստաեթերում

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

 Shabat.am-ը զրուցել է դերասան Արթուր Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, գրեթե երեք տարի է Ձեզ հեռուստասերիալներում չենք տեսնում, ո՞րն է պատճառը: Առաջարկներ չեք ստանո՞ւմ, թե խոչընդոտներ կան:

-Առաջարկներ վերջերս եղել են, ես ոչ մի տեսակի խոչընդոտներ չունեմ: Պետք է կանչեն, որ ես գնամ :

- Այսինքն առաջարկներ լինում են, սակայն դրանք Ձեր սրտով չեն լինո՞ւմ:

-Մի քանի դեպք եղել է, որ սրտովս չի եղել: Ես իմ մասնագիտությունը շատ եմ հարգում, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ չեմ ցանկանա նկարվել:

-Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ Ձեզ արգելել են եթեր դուրս գալ, մոտ 4-5 տարի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:

- (Ծիծաղում է), ես Ձեզանից եմ լսում այդ մասին, բացարձակ չեմ մտածել, որ ինձ արգելել են, կարծում եմ, որ ես ոչ մեկի թշնամին չեմ, գուցե թշնամիներ ունեմ, բայց ինչի՞ պետք է արգելեն, ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ կուսակցական պատկանելիություն ունեմ, պարզապես երեսին, ճիշտը խոսացող մարդ եմ: Որտեղի՞ց եք նման խոսակցությունները լսել:

-Սովորաբար լրագրողներն ունենում են իրենց աղբյուրները

-Հա, դե ուրեմն մնաց երկու տարի, բան չմնաց (ծիծաղում է):

-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Ծրագրեր առանձնապես չունեմ, ներկայացումներ կան որտեղ խաղում ենք, հումորային, համերգային ծրագիր է: Մի փոքրիկ պիլոտ ենք նկարվել, բայց այս պահին չեմ կարող ասել որտեղ և որ հեռուստաընկերությունում կցուցադրվի, որովհետև դեռ պարզ չէ ոչ մի բան: Թե երբ կլինի, կլինի արդյո՞ք,  կհովանավորե՞ն թե ոչ, չեմ կարող ասել:

-Ի՞նչ ֆիլմ կամ հեռուստասերիալ պետք է լինի, որտեղ Ձեզ կտեսնենք:

-Ես կոմեդիաներից անշուշտ արդեն հոգնել եմ ,ասեմ, որ ամենաբարդ ժանրն է և դա ես չեմ հորինել, մարդուն ծիծաղեցնելն ամենաբարդ բանն է: Ես տրագիկոմեդիայի կողմնակից եմ, այդ տեսակ դերեր եթե լինեն կուզենամ խաղալ: Առանձնապես այլ ծրագրեր չունեմ, էդ հարցրերով մի քիչ պասիվ մարդ եմ, ես ավելի շատ իմ գործն եմ անում, ոչ թե մտածում եմ՝ ուր կարելի է մտնել, ում մոտ պետք է գնալ: Ես ինքնս պրոդյուսեր չունեմ, իսկ եթե չունեմ՝ խնդիրները մի քիչ շատ են:

-Կարելի է ասել, որ Հայաստանում չի եղել այնպիսի հեռուստասերիալ կամ ֆիլմ, որտեղ կցանկանայիք խաղալ:

-Ես  դերասան  եմ ,  ոնց  կարող  եմ  նման  բան  ասել, բայց  ասում  եմ , որ ոչ պրոֆեսիոնալների հետ ցանկություն չունեմ նկարվելու, ես իմ աշխատանքը շատ գնահատում ու արժեքավորում եմ: Ես ինձ պրոֆեսիոնալ եմ համարում, ես երբեք օպերացիա չեմ անում, ես երաժշտություն չեմ գրում, որովհետև չգիտեմ դա ինչպես է արվում:

- Հայաստանում դերասանները շատ են, ամեն պահի կարող ենք նոր մարդկանց տեսնել եթերով: Փաստորեն պրոֆեսիոնալներին խանգարում է ոչ պրոֆեսիոնալների հետ խաղալը:

-Ես ոչ ոքի մասնագիտությանը դեմ չեմ և ոչ էլ քամահրանքով եմ վերաբերվում մարդկանց մասնագիտություններին, բայց Դուք Ձեր կողքը պատկերացնում եք՝ տաքսու վարորդի, գաջի գործարանի բանվորի, ասֆալտ անողի, այս մասնագիտության մարդիկ գան ու սկսեն լրագրությամբ զբաղվել, ոնց կզգա՞ս քեզ: Համալսարանական տարիների համար չես ափոսոսա՞, ինչ-որ նրբություններ կան, չէ, որ սովորեցնում էին: Շոկոլադ սարքողը գա լրագրությամբ զբաղվի, չես նեղվի՞, նույն բանն է: Կրկնում  եմ,  ես  ոչ  թե  դեմ  եմ  իրենց  գործին … ի սերն  Աստծո  ես  դեմ  եմ , որ  իմ  գործն  են  անում  …

-Պարո՛ն Հակոբյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար:

-Շնորհակալություն:

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան