Քննչական կոմիտեն դատարան է ուղարկել հանրաքվեին այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերով 6 քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերից, փետրվարի 5-ի դրությամբ, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 մեղադրյալի վերաբերյլ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, ևս 5 քրեական գործով՝ 5 մեղադրյալի վերաբերյալ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



