Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:

Միայն վերջին մի քանի օրերին ամենատարբեր արտաքին ու ներքին իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրի քթի տակ, գիտեք, պատերազմ է, որը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նաև մեր պետության, անվտանգության և եղած արտաքին սպառնալիքների, դրանց հետագա խորացման վրա: Ի լրումն, միայն վերջին երկու օրվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերը, մարզկենտրոններով, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերով հանդերձ, բախվել են բնական, տարերային աղետների՝ սաստիկ կարկուտ, պոռթկուն քամիներ, պտտահողմ: Տուժել են հարյուրավոր, եթե չասվի՝ հազարավոր քաղաքացիներ: Կարկտահարվել են պտղատու այգիներ, ֆերմերային տնտեսությունների դաշտեր, փոթորկուն քամիներից ու պտտահողմից վնասվել են ենթակառուցվածքներ, տասնյակ տներ ու շենքեր, տնտեսական օբյեկտներ: Ու ի՞նչ:

Մեղքներս ի՞նչ թաքցնենք, հարգելի ընթերցողներ, այս նյութը հրապարակման հանձնելուց առաջ մի հատ էլ հպանցիկ դիտեցինք կառավարության, վարչապետի պաշտոնական կայքը, ապա նաև ֆեյսբուքյան էջը: Ոչ մի խոսք: Ոչ մի տեղեկություն՝ վերոնշյալների վերաբերյալ: Փաշինյանը նախօրեին մի գրառում էր արել Արտաշատում նորաձևակրթվելու մասին, երեկ գրել էր, թե մետրոյի կայարաններից մեկում շարժասանդուղք է փոխվել (ինչպիսի՜ տիտանական նվաճում, չէ՞): Եվ իր «հաղթաթուղթը»՝ Ավշար գյուղում 0,9 հեկտար տարածք ու մի 400 քմ էլ՝ վերադիր, վերադարձվել է համայնքին: Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե որքան ողբերգազավեշտական է «տարածք վերադարձնելու» մասին մեկի գրառումը, որն անմիջական պատասխանատվություն է կրում 11458 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելու և հայաթափման ենթարկելու, ապա էլի մոտ 200 քառակուսի կիլոմետր թշնամական օկուպացիայի տակ թողնելու համար: Դրա մասին շատ ենք խոսել, էլի առիթներ կլինեն:

Այստեղ այլ բան է հատկանշական. այն, որ երկրի մի զգալի տարածքում կարկտահարություն ու փոթորիկ է եղել, ահռելի վնասներ են պատճառվել, այդ թվում՝ բերքի հետ կապված, իսկ կառավարությունն ու այդ կառավարության ղեկավարը իրենց այնպես են պահում, կարծես դա ոչ մի կերպ իրենց չի վերաբերում: Ստացվում է, որ երբ Փաշինյանի կառավարությունը իր «կոմֆորտ զոնայից» դուրս է գալիս, ակնհայտ է դառնում, որ ինքն ընդհանրապես գոյություն չունի: Սաստիկ կարկտահարությո՞ւն է Գյումրիում: Է՜հ, իրենք ՔՊ-ին մերժել են, քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան մի բան կանեն, էլի: Ապարանո՞ւմ է պտտահողմ եղել: Տեղական իշխանությունները մի բան կանեն, էլի: Տավուշի մարզում կարկուտը մերկացրել է պտղատու այգինե՞րը: Երևի դեռ պետք է պարզել՝ դա սահմանազատվա՞ծ մասերում է եղել, թե՞ դեռ սահմանազատվելիք...

Կարճ ասած՝ կառավարություն, որպես այդպիսին, որպես պետական կառավարման համակարգ, չկա: Մինչդեռ այն, մեր մեջ ասած, գոյություն ունի հենց այն բանի համար, որ նման դեպքերում գործի:

Իսրայելն ու Իրանը միմյանց ռմբահարում ու հրթիռակոծո՞ւմ են: Դա ուղղակիորեն կարող է Հայաստանի վիճակի վրա՞ անդրադառնալ: Ի՜նչ հոգ: Ի՞նչ կարիք կա ինչ-որ նիստեր գումարել, որևէ բան անել: Էն է՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, էլի... Կարճ ասած՝ պատերազմ է, աղետ է, տո հայկական արտադրողների առաջ ռուսական, վրացական ճանապարհների փակում է և ապրանքի արտահանման խոչընդոտո՞ւմ, կառավարությունը չկա ու չկա: Եվ հակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կա, մշտաներկա է, «կոմֆորտ զոնայում» է այն ժամանակ, երբ իրեն պետք է ընդդիմության վրա հարձակվել: Ասենք, ինչո՞ւ միայն ընդդիմության: Խնդրեմ, կառավարությունն ու նրա ղեկավարը կան, երբ պետք է ընդամենը նորմալ ավտոբուս և երթուղի պահանջող քասախցիների վրա հարձակվել և, պատկերավոր ասած, ոստիկանական բռնությունների ենթարկել:

Փաշինյանական կառավարությունը կա, երբ իրեն պետք է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել: Կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը կան, երբ պետք է ԱԺ ամբիոնից գոռգոռալ, կառավարության նիստերի դահլիճում անիմաստ փիլիսոփայել «ա լ յա փիառ»:

Կառավարությունը կա, երբ պետք է ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում ինչ-որ բաներ հայտարարել, «խաղաղության խաչմերուկի» մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել և այդպես շարունակ: Երբ պետք է տուգանել, հարկային բեռը անտանելի դարձնել, ուղեվարձը թանկացնել, բոլոր այդ դեպքերում փաշինյանական կառավարությունը կա: Առավել ևս, երբ պետք է անընկալելի պարգևավճարներ ու աստղաբաշխական աշխատավարձեր ստանալ (ի՞նչ արած լինելու համար), կառավարության անդամները, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները և մերձփաշինյանական ողջ «շքախումբը» ոչ միայն կան, այլև արագորեն տեղում են...

Ու այստեղ մեկ այլ հարց է ծագում. կներեք, իսկ ո՞վ է ում համար: Չէ, բայց իսկապես, կառավարությո՞ւնն է երկրի ու քաղաքացիների համար, թե՞ «հերոս հարկատուները»՝ մի խումբ կառավարողների ու նրանց անհիմն բարձր աշխատավարձերի, հիպոտեկային շքեղ բնակարանների ու առանձնատների վարկերը մարելու և քմահաճույքներին հագուրդ տալու համար:

Առհասարակ, ըստ մտահղացման, կառավարություններն են երկրի ու ժողովրդի համար: Այն իմաստով, որ ապահովեն երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու գործունեության անհրաժեշտ պայմանները՝ սկսած կրթությունից, վերջացրած տնտեսավարմամբ, իրավունքներով և այլն: Մեր մեջ ասած, էլ ինչո՞ւ ենք մենք հարկեր վճարում, ինչո՞ւ են մեր վճարած հարկերի հաշվին ապրում ու բարգավաճում կառավարության անդամներն, իրենց ղեկավարով հանդերձ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իրենց իսկ իշխանությունը ատամներով պահելով ու ոստիկանական բիրտ ուժով ժողովրդի վրա հարձակվելով, շարունակաբար հարկերն ու տուրքերը բարձրացնելով:

Այնպես որ՝ կա՞ կառավարություն: Դե, գոնե ֆիզիկապես: Որոշ խանդավառվածների ուղղակի խնդրում ենք «ասֆալտ» չառաջարկել: Հոգնել է հասարակությունն այդ փիառի գորշությունից թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական առումով:

Եվ այստեղ ինքնըստինքյան այլ մտքեր են ծագում: Գիտե՞ք, եթե մենք պարզապես ինքնակազմակերպվեինք ու այն հարկերը, որոնք վճարում ենք այս կառավարությանը, որպես աշխատավարձ, ծառայողական մեքենա, որպես կեցավայր ու պարգևավճար, որպես գործուղման (պաշտոնական տուրիզմի) ծախս, ապա այդ գումարի կեսի կեսով կարող էինք 2-3 պրոֆեսիոնալ կառավարիչ (մենեջեր) վարձել, որը մարդավարի կզբաղվեր անմիջական պարտականություններով: Օրինակ՝ կջանար արագորեն հարթել վրացական կողմի հետ ծագած խնդիրը, որպեսզի գինեգործներն ու կոնյակագործները չտուժեն: Կվազեր Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի հողագործների, այգեգործների մոտ, կպարզեր նրանց կրած վնասների չափը, կփնտրեր ու կառաջարկեր խելամիտ լուծումներ: Անմիջապես բոլոր գործերը կթողներ ու կսլանար, օրինակ՝ Ապարան, որպեսզի հասկանար, թե ինչ վնասներ են եղել պտտահողմից, ու ինչ կարելի է անել:

Դեռ չենք խոսում Լոռու մարզն անցած տարի պատուհասած ջրհեղեղի ու դրան Փաշինյանի կառավարության «արձագանքի» մասին...

Եվ եթե նման վիճակում ու պայմաններում գտնվող երկրի մի ամբողջ կառավարության ամբողջ փորացավը որևէ հոգևորականի կուսակրոնության հարցն է, ապա անխուսափելիորեն հարց է ծագում (հռետորական). իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը հարձակվել է Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանի վրա Կիևում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել Նեթանյահուն Թրամփին համոզել է չհամաձայնել Իրանի հետ հրադադարին. Axios Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա փլnւզել բնակչի տան քարե պարիսպը Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական շուկան է Իրանի նախագահի գրասենյակը հայտնել է՝ ինչ պայմանով կբացի Հորմուզի նեղուցը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը Սուրբ Հարության պատարագ է մատուցել Փաշինյանը պարգևատրել է մարզիկներին Ի՞նչ հարցեր են քննարկել Իվանիշվիլին և Ալիևը Երևանում փրկարարները փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծըՄասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային» ՆԱՍԱ-ն 54 տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա Ղահրամանյան«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետԿանխվեց ծանր հանցագործություն․ Սևանի երկու բնակիչներ ձերբակալվել են Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՈղբերգական դեպք․ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցը նոր կառուցվող հյուրանոցային համալիրից տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները արձանագրել են նրա մահը Մարիամ Ստեփանյանը հրապարակել է կանանց Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցանկը Uպանություններն ու հшնցագործությունները չեն խաթարի Իրանի ԶՈՒ աշխատանքը․ Խամենեի Թրամփը մեկնաբանել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ծրագիրը Կյանքից հեռացել է աշխարհահռչակ Diesel ապրանքանիշի հիմնադիր Ադրիանո Գոլդշմիդը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու ապրիլի 8-ին և 9-ին «Յուվենտուսը» պարտության մատնեց «Ջենոային» (տեսանյութ) Չմոտենա՛լ կենդանիներին և պահպանե՛լ անվտանգ հեռավորություն, չկերակրե՛լ և չփորձե՛լ շփվել կամ լուսանկարվել․ ՇՄՆ հայտարարություն Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր Մի ամբողջ երկիր կարող է nչնչացվել մեկ գիշերվա ընթացքում. այդ գիշերը կարող է լինել վաղը. Թրամփ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը Փոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՄասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել Հայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին և Լիբանանին Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՎերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա ՄԻՊ-ի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու օրենքով սահմանված ընթացակարգ առկա չէ․ հայտարարություն Նիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) «Կրոկուս»-ի վրա հարձակման համար դատապարտված ահաբեկիչներից մեկն ինքնասպան եղել Արթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալՀայֆայում իրանական հարվածների հետևանքով զոհվածների թիվն աճել է Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Գազ չի լինի ապրիլի 7-ին 10:00-ից 18:00 Եթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան