ԱՄՆ-ում վախճանվել Է քիմիայի բնագավառում նոբելյան դափնեկիր Իրվին Ռոուզը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Դիրֆիլդ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) 88 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի գիտնական Իրվին Ռոուզը, որը 2004 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել քիմիայի բնագավառում, տեղեկացնում Է Associated Press գործակալությունը:
Գիտնականի մահվան մասին հայտնել Է Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչ Ջանեթ Ուիլսոնը: Նրա խոսքով՝ հետազոտողը կյանքից հեռացել Է քնի մեջ:
Ռոուզը քիմիայի բագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել 2004 թվականին՝ պարգեւը բաժանելով Իսրայելից երկու գիտնականների՝ Ահարոն Ցիխանովերի եւ Աբրահամ Գերշկոյի հետ: Մրցանակը գիտնականներին շնորհվել Է 1980-ական թվականների սկզբին «բջջային ամենակարեւոր ցիկլային պրոցեսներից մեկի՝ սպիտակուցների կարգավորելի տրոհման» հայտնագործման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



