Արագած գյուղի գետում հակատանկային նռնականետ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհայտ քաղաքացուց hուլիսի 8-ին, ժամը 10.55-ին ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ինքը Արագած գյուղից է, եւ Արագած գյուղի գետի վրա գտնվող կամուրջի տակ զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Արագած գյուղի «Գեղարոտ» գետի կամրջի տակից, գետի միջից, հայտնաբերել է հակատանկային նռնականետ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:: Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



