Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Այս եզակի աշխատությունը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից։ Գրքի հեղինակներն են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն պ․գ․թ․ Կարեն Փահլևանյանը, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող պ․գ․թ․ Սվետլանա Պողոսյանն ու ՊՈԱԿ-ի գիտաշխատող պ․գ․թ․ Աշխունջ Պողոսյանը։

«Այս գիրքը նոր խոսք է հայագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառներում։ Այստեղ ներկայացված է 47 տարիների երկար աշխատանքը, որի ընթացքում մեր բազմաթիվ նվիրյալների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ամենատարբեր անկյուններից հավաքվել և մեկտեղվել են շուրջ 2200 թանգարանային առարկաներ, գորգեր, և դրանցից ընտրված շուրջ 300 նմուշ ներկայացված են այս քառալեզու գրքում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն։ Գիտահեն ներկայացված են հայկական գորգերը՝ խմբերով, դասակարգված ըստ աշխարհագրության, ժամանակագրության, տեխնոլոգիաների», - ասաց Կարեն Փահլևանյանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը նշեց, որ հայկական գորգերն իրենց որակով և գեղագիտական յուրահատկությամբ վաղուց են արժանացել ճանաչման՝ սկսած արաբ պատմիչներից մինչև ուշ միջնադարի ու նոր շրջանի եվրոպական, ռուսական և այլ աղբյուրներ։ «Գորգագործությունն ուղղակի նյութական հնարավորությունների արդյունք չէ, այլ մշակութային ինքնության, ավանդույթի, կաղապարների, պատկերային և խորհրդանշական համակարգի դրսևորում։ Եվ հենց այդ պատճառով է կարևոր գիտակցել ոչ միայն հայկական գորգագործության ուսումնասիրության, այլև դրա հանրահռչակման առաջնահերթությունը։ Եվ նման աշխատությունները ոչ միայն ճանաչելի են դարձնում հայկականը բազմալեզու լսարանի համար, այլև թույլ են տալիս հստակ տարբերակել և, վիզուալ արձանագրելով դրա հայկականությունը, տուրք չտալ աղավաղումների ու յուրացումների օտար փորձերին», - ասաց Գոռ Մարգարյանը։

Աշխունջ Պողոսյանը նշեց, որ գորգերի հավաքածուի ստեղծման նպատակն է Հայաստանում ունենալ գորգի թանգարան՝ Վաղարշապատում և ենթաճյուղեր Իջևանում, Բերդում, Գորիսում, Կապանում, Սիսիանում։ «Պետք է հասնել նրան, որ ունենանք գորգագործական մշակույթի գիտահետազոտական կենտրոն։ Դա պետք է կազմակերպված լինի պետականորեն», - նշեց Աշխունջ Պողոսյանը։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը շեշտեց աշխատության նշանակությունը հայոց գորգագործական մշակույթի արժևորման և հանրահռչակման տեսանկյունից։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին