Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍիրելի հայրենակիցներ,
երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը, անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը:
•Ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։
Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։
•Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի և գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ:
Սիրելի´ հայրենակիցներ,
վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից` Աստծո օգնությամբ:
Ազգային բարերար Սամվել Կարապետյան
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



