Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները։ 

2024 թվականին բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում՝ բարձրացնելով բաժնետերերի և ներդրողների վստահությունը։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի բաժնետեր դառնալու փաստը, ինչը վկայում է Ակբայի նկատմամբ վերջինիս ունեցած բարձր վստահության մասին։ Պրոպարկոն 2024-ին ձեռք բերեց Ակբա բանկի բաժնետոմսերի 10%-ը։

2024-ը նաև միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության աննախադեպ զարգացման տարի էր. Ակբան կնքեց ռեկորդային վարկային պայմանագրեր և ռիսկերի բաշխման գործարքներ.

Բացի այս, 2024-ին Ակբա բանկն ու American Express-ը նաև հայտարարեցին իրենց երկարամյա համագործակցության ընդլայնման մասին:  

«Բաժնետերի ընդհանուր ժողովն այն գործիքն է, որի միջոցով բաժնետերը հնարավորություն է ստանում մասնակցել բանկի կառավարմանը։ Այն նաև լավ հնարավորություն է շփվելու միմյանց հետ և միմյանց ավելի լավ հասկանալու առումով: Ակբան շարունակում է ուժեղ կորպորատիվ կառավարման ընկերություն կերտելու իր առաքելությունը։ Մենք ստեղծում ենք թափանցիկ և հաշվետու համակարգ, որտեղ բանկի բաժնետերերի, խորհրդի և ղեկավարության լիազորությունները լավ հավասարակշռված են, և այդ ամենի շահառուն են ոչ միայն բաժնետերերը, այլև բանկի այլ շահակիցները, այդ թվում` բանկի հաճախորդները, բանկի աշխատակիցները, ՀՀ կենտրոնական բանկը, բանկի գործընկերները և ավելի լայն հասարակությունը։ Մեր խնդիրն է լավ հասկանալ նրանց շահերը և հոգ տանել դրանց մասին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Մենք վայելում ենք միջազգային գործընկերների վստահությունը և ուժեղ ենք այն փորձով, որը կարողանում ենք կուտակել իրենց հետ համագործակցության ընթացքում: Ես կարծում եմ, որ սրանով մենք հստակ ուղերձ ենք տալիս, որ բանկը թափանցիկ է և կանխատեսելի, և բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը երկարաժամկետ առումով շատ հաջող  և եկամտաբեր ներդրում է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբան տարեցտարի գրանցում է կայուն աճ հիմնական բիզնեսի, շահույթի, հաճախորդների թվաքանակի և թվային տեխնոլոգիաների զարգացման առումով։ Եթե միջինացնենք, ապա մենք 4-5 տարվա ընթացքում կրկնապատկել ենք մեր բիզնեսը,  ինչը նշանակում է, որ աճը կազմում է տարեկան 15-20%»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

2024թ. ֆինանսական հիմնական արդյունքներ.

  • Զուտ շահույթ- 28.8 մլրդ ՀՀ դրամ, 
  • Ակտիվների աճ- 18.9%՝ հասնելով 931.7 մլրդ ՀՀ դրամի
  • Կապիտալի աճ- 22.8%՝ հասնելով 163.4 մլրդ ՀՀ դրամի
  • Վարկային պորտֆելի աճ- 16.8%՝ հասնելով 629.3 մլրդ ՀՀ դրամի
  • Ավանդների և թողարկված պարտատոմսերի աճ- 18.9%՝ հասնելով 623.5 մլրդ ՀՀ դրամի
  • Շուկայի առաջատար՝ POS-տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերի քանակով
  • acba digital օգտատերերի թիվը աճել է 37.9%-ով՝ հասնելով շուրջ 530,000-ի։

Ակբա բանկի 2025թ. ռազմավարության առանցքում են նորարարությունը, ներքին արդյունավետությունն ու կայուն զարգացումը։ Նախատեսվում է էապես զարգացնել թվային հարթակների հնարավորությունները՝ ներդնելով նոր ծառայություններ և վերլուծական գործիքներ։ Ակբան վստահությամբ է նայում ապագային՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը ֆինանսական շուկայում, ստեղծելով երկարաժամկետ արժեք իր բաժնետերերի և ողջ հասարակության համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին