Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։ Նշվում է, որ 2021 թվականից Հայաստանում արտադրական կանեփի օրինական շրջանառությունը սահմանող օրենսդրության շրջանակներում մեկնարկել է իրավաբանական անձանց լիցենզավորման գործընթացը: 11 ընկերություն ստացել է լիցենզիաներ արտադրական կանեփի մշակության և վերամշակման նպատակներով, սակայն ներկայում մեծամասնության լիցենզիաների ժամկետներն ավարտվել են, և մի շարք տնտեսվարողներ, ունենալով գործող լիցենզիաներ, չեն կարողանում իրականացնել արտադրական գործընթացը: Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում արտադրական կանեփի արտադրությունը չի հաջողվում՝ գլխավորապես պայմանավորված արտադրությանը ոչ համարժեք պետական տուրքերով։ Խնդրահարույց են նաև քվոտավորման գործող պահանջները, քանի որ դրանք չափազանց բարդ է ապահովել գիտական և արտադրական ոչ մի փորձ չունեցող երկրների համար:

Պետտուրքերը համապատասխանում են կանեփի հոգեներգործուն սորտերի արտադրությանը (հաշվի առնելով միջազգային փորձը), այս պարագայում արտադրական գործունեությունը չի կարող եկամտաբեր լինել, և հենց այդ պատճառով արտադրական կանեփի շուկայում հաջողակ ընկերությունների կողմից պոտենցիալ ներդրումները չեն իրականացվում հանրապետությունում: Բացի այդ, սահմանված կարգավորումների համաձայն՝ լիցենզավորված անձը նույն սերմի, կտրոնի ներմուծման դեպքում պետտուրքը պետք է վճարի կրկնակի, ինչպես նաև լիցենզիան ստանալուց հետո մինչև երկու տարի ժամկետում ջերմատունը կառուցելու և այն վերազինելու ժամանակահատվածի համար ևս գանձվում է պետտուրք։ Միջազգային շուկայում մրցունակ արտադրանք ստանալու համար կառուցվող ջերմատունը, տնկարանը, պահեստները, լաբորատորիան պետք է լինեն սահմանված չափորոշիչների համաձայն, որը կարող է արժենալ 1,5 միլիոնից ավել ԱՄՆ դոլար։

Գործող օրենսդրությունը չի նախատեսում սածիլների և կտրոնների արտադրություն, վաճառք և արտահանում, մինչդեռ այն հնարավորություն կտա արտադրական կանեփի արտադրության շրջանակներում մեկ այլ արտադրատեսակի՝ տնկանյութի արտադրության զարգացմանը՝ հաշվի առնելով, որ մի շարք պետություններում, որտեղ արտադրական կանեփի արտադրություն թույլատրված է և իրականացվում է սերմնաբուծություն, կանեփի տնկանյութի արտադրությունն արգելված է, ուստի սելեկցիայով և սերմնաբուծությամբ զբաղվող ընկերությունները տնկանյութի արտադրությունն իրականացնում են այլ պետություններում:

Արտադրական կանեփի արտադրությունը հաջողելու կարևորագույն նախապայմաններից է գիտական հետազոտությունների իրականացումը։ Մասնագետները, հնարավորություն չունենալով գործնականում ծանոթանալ բույսի բուսաբանական և կենսաբանական առանձնահատկություններին, չեն կարող արտադրության մի քանի տարում լիարժեք մասնագիտական գործունեություն իրականացնել և փաստացի հանրապետությունում հնարավոր չէ ապահովել մասնագիտական կադրերի առկայություն:

Առաջարկվում է փոխել քվոտավորման պահանջները, նախատեսել գիտական հետազոտությունների իրականացման հնարավորություն, հրապարակել արգելված, խնդրահարույց և թույլատրված սորտերի ցանկ, նախատեսել կտրոնների և սածիլների արտադրություն, վաճառք և արտահանում, միաժամանակ պետտուրքը սահմանել ըստ մշակության մակերեսի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը