Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ և չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Խամենեին մեր թիրախը չէ, և մենք ռեժիմի փոփոխության նպատակ չունենք... Սակայն պարզ է, որ դա (Խամենեիին սպանելը-Խմբ.) կլիներ կողմնակի ազդեցություն, որն Իրանի ժողովրդի համար օգտակար նշանակալի պատմական հետևանքներ կունենա», - ասել է Իսրայելի նախագահը Axel Springer մեդիա խմբին տված հարցազրույցում։

Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը չի ​​բացառում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծումը: Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները չեն միանա հակամարտությանը, նա ասել է՝ Իսրայելը «գիտի, թե ինչ անել»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այցելելով Բիր Շեբա քաղաքի «Սորոկա» բժշկական կենտրոն, որն այսօր ավելի վաղ խոցվել էր իրանական հրթիռով, չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ հարվածը։ 

«Ոչ ոք անձեռնմխելի չէ: Բոլոր տարբերակները հնարավոր են: Բայց ավելի լավ է այս մասին չխոսել մամուլում», - ասել է նա։

Նեթանյահուն ընդգծել է, որ «այս գործողության ավարտին Իսրայելի նկատմամբ չի լինի ո՛չ միջուկային , ո՛չ բալիստիկ սպառնալիք»։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում՝ սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։ 

Նրա խոսքով՝ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է»:

«Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը», - ասել է Իսրայել Կացը։

Կացը հավելել է, որ Խամենեին «մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար»: 

«Եվ այսօր մենք տեսնում ենք ապացույցներ, որ նա հրաման է տալիս կրակել հիվանդանոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նա չպետք է լինի օրակարգում», - ասել է Կացը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։

«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։

AFP Europe-ի խմբագիր Քարիմ Թալբին նշել է, որ նման հնարավորությունը «արդեն բացահայտորեն քննարկվում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

«Ես լսել եմ այս ամենը, բայց նույնիսկ չեմ ուզում քննարկել դա», - պատասխանել է Պուտինը։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։

Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Առեղծվածային ու ողբերգական դեպք ԱրմավիրումՎթար. որ հասցեներում ջուր չի լինի Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Լուկաշենկոն ինձ պատմել է Մակրոնի հետ իր զրույցի մասին․ Պուտին Հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանՀայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԱռեղծվածային մահվան դեպք Երևանում․ Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին Հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հայտարարություն է տարածել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումՀավելումների թաքնված վտանգները․ ՀՎԿԱԿ-ի զգուշացումը Ինչ են քննարկել Լուկաշենկոն և Մակրոնը Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել․ Լուկաշենկո Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Թուրքիայում խորտակված նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են «Ոսկե գնդակի» ֆավորիտները Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Պուտին Կոտայքի մարզում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ վիրավորներն անչափահասներ են «Եվրասիա-Հայաստան»-ի հայրենասիրական մեծ միջոցառումը Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար ՊՍԺ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հայտացուցակը «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանՖրանսիայից՝ անվստահությամբ. սփյուռքը երես է դարձրել Փաշինյանից