Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարմնավորում եմ մի կնոջ, ում որդին հայտնվել է բանտում և վտանգավոր միջավայրում». Նելլի Խերանյանը՝ կրիմինալ ժանրում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Նելլի Խերանյանը վերջին շրջանում հրաժարվում է հարցազրուցներ տալ: Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես համաձայնեց նկարահանվել կրիմինալ ժանրում, ինչով գրավեց «Վենդետա» ֆիլմն ու ինչ կերպար է մարմնավորելու:

«Ինձ համար ժանրը բացարձակ կարևոր չէ, որովհետև կրիմինալ ժանրը ևս ապրելու իրավունք ունի: Նայած դրան ինչպես ես մոտենում, լուծումն ինչպես ես տալիս և ինչ կոնցեպցիայով ես նկարում: Այս դերն ինձ դուր եկավ, որովհետև վերջին շրջանում այդ հոգեվիճակն առանձնապես չէի ունեցել և ինձ հետաքրքիր էր: Բացի այդ, ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ վաղուց չէի աշխատել և ուզում էի աշխատել: Դերասանական կազմն ինձ դուր եկավ և ըստ էության սա իմ աշխատանքն է»,- անկեղծացավ Նելլի Խերանյանը:

Դերասանուհու համար մի քանի կարևոր պայման կա դերին համաձայնելու, որոնք այս դեպքում համընկնում էին:

«Գիտեմ, որ վերջին շրջանում կրիմինալ ժանրի վրա հարձակում կա, բայց աշխարհում շատ են նկարում կրիմինալ ժանրի և՛ սերիալներ, և՛ ֆիլմեր, և՛ մինի սերիալներ: Դա նայողն ու ընդունողը միշտ կա:

Ամենակարևորը՝ ինչ ես դրանով սովորեցնում: Կրիմինալ ժանրի ամենահանճարեղ ֆիլմը «Կնքահայրը» ֆիլմն է, որը մինչ օրս ակտուալ է: Թող կոպիտ չհնչի,  ցավոք, մեր հանդիսատեսը մի քիչ անգրագետ է այս հարցում: Հանդիսատեսը միայն իրադարձությունն է նայում, չի նայում, թե ինչո՞ւ եղավ և ի՞նչ էր սա մեզ սովորեցնում: Մեր հանդիսատեսը սովորել է նայել կարճ ու կոնկրետ, ստատուս կամ տեսահոլովակ: Ես հաճախ եմ լինում տաքսիների մեջ և վարորդների հետ զրույց եմ ունենում սերիալային դաշտի հետ կապված: Չգիտեմ քանի հոգու եմ փորձել համոզել և սովորեցրել՝ նայել սկզբից մինչև վերջ և հասկանալ, թե վերջում ինչ եղավ նրա հետ, ով ստեղծեց այս քաոսը»,- պատմեց դերասանուհին:

Նելլի Խերանյանը նշեց, որ իր համար սա հետաքրքիր աշխատանք է: Թիմը շատ լավն է և հաճելի է աշխատել նրանց հետ: Մի քանի օր է եղել նկարահանման հրապարակում, որտեղ հաճելի մթնոլորտ է, կազմակերպված և պրոֆեսիոնալ:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին նշեց, որ մարմնավորում է մի կնոջ, ում տղան միայն ճակատագրի բերումով հայտնվել է և՛ բանտում, և՛ չափազանց վտանգավոր միջավայրում. «Մի տղա, ով ստացել է չափազանչ լավ դաստիարակություն, ազատամարտիկի որդի է: Մարմնավորում եմ մոր կերպարն, ով իր ողջ կյանքը նվիրել է ամուսնուն, որն այլևս չկա և որդուն: Հանուն նրանց է ապրում»,- պատմեց դերասանուհին ու հավելեց, որ վաղուց էր ուզում նման կնոջ մարմնավորել:

«Գուցե սա այն դեպքը չէ, որ լիարժեք է, ինչ կուզեի, բայց մեծ երազանք ունեմ խաղալու մի դեր, որով ցույց կտամ հայ կնոջ տառապանքները, ապրած կյանքը, նվիրվածությունն ընտանիքին՝ ամուսնուն և երեխաներին: Դեր, որով ամբողջովին կկարողանամ ներկայացնել հայ կնոջ ուժը, խեղճությունը, լացը, երջանկությունը... Տա Աստված այդ ցանկությունս իրականութուն դառնա»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:

Դերասանուհին խոստովանեց, որ հաճույքով է գնում նկարահանման հրապարակ և աշխատանքն իր համար միշտ հաճելի է: «Սա իմ ապրելու միջոցն է: Հաջողություն եմ մեզ մաղթում, հանդիսատեսին՝ բարի դիտում և ընկալելու հնարավորություն»,- ամփոփեց Նելլի Խերանյանը:

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը