Հայտնի գործարարը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4- րդ երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրեսը», այս մասին Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտնել է նախագահ Բակո Սահակյանը , ինչի մասին էլ հայտնում է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:
Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին...
«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



