Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն, ինչ շատ եմ ուզում ունենալ, ես երբեք չեմ բարձրաձայնում. Անի Երանյան

ԼԱՅՖ

Երեկ՝ փետրվարի 4-ին, դերասանուհի Անի Երանյանը նշում էր ծննդյան 25 ամյակը, իսկ այսօր տարիքային առանձնահատկություններով ու ծննդյան ամենաթանկ նվերի մասին դերասանուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

«Անկեղծորեն պետք է պատմեմ, որ փետրվարի 3-ին՝ երեկոյան անսովոր զգացողություն ունեցա, զգացի, որ ուզում եմ մենակ դուրս գալ ու հրաժեշտ տալ իմ 24 տարեկանին: Դուրս եկա, մեքենայով քաղաքում շրջելով մտածեցի, վերագնահատեցի անցնող տարիս, մի փոքր էլ տխրեցի, քանի որ հասկանում էի, որ հրաժեշտ եմ տալիս 24 տարվաս եւ վերջին ժամերն են, որ 24 տարեկան եմ: Առհասարակ՝ ես շատ զգացմունքային մարդ եմ, անասելի դժվարությամբ եմ բաժանվում այն ամենից, ինչ թանկ է ինձ համար, միաժամանակ, իմ տեսակին հատուկ է նաեւ այն, որ երբ գիտեմ տվյալ բանն այլեւս չեմ ունենալու, սկսում եմ ագահաբար այն վայելել, նույնը եղավ 24-ի հետ,- պատմեց հոբելյարն ու ավելացրեց,- հետո 11:30 եկա տուն, քանի որ գիտեի, որ ընկերներս ու հարազատներս ինձ անակնկալ են մատուցելու  եւ իսկապես շատ բարձր տրամադրությամբ նշեցի նոր տարիքս»:

Անակնկալների մասին խոսելիս՝ Անին նկատեց. «Այս տարի ծննդյանս օրը շատ անակնկալներով նշանավորվեց, նախ Մոսկվայից եկել էին հայրս ու եղբայրս, հատուկ ծննդյանս օրը կողքիս լինելու համար կրկին Մոսկվայից եկել էր նաեւ ընկերուհիս, այնպես որ անակնկալների պակաս երեկ չեմ զգացել»:

Առանձնացնելով ամենաթանկ նվերը՝ դերասանուհին հատուկ նշեց. «25 տարեկանս լիարժեք դիմավորեցի, քանի որ կողքիս էին հայրս, մայրս ու եղբայրս: Դա մի ուրիշ զգացողություն էր, հենց դա էլ եղավ 25 տարեկանիս ամենամեծ ու լավագույն նվերը»:

Ծննդյան օրը դերասանուհին նշել է ընկերների ու հարազատների հետ միասին, օրվա խորհրդանիշն էլ՝ տոնական տորթը, հատուկ նշանակություն է ունեցել. «Տոնական տորթս անձամբ էի ընտրել, դրա վրա պատկերված էին անցած 24 տարիներս՝ սկսած մանկությունիցս, ընտանիքիցս, մինչ բոլոր կերտածս դերերը: Իսկապես հետաքրքիր ու իմաստալից էր ստացվել»,- պատմեց նա:

Խոսելով տոնական տորթի մոմերը փչելիս մտապահված երազանքներից՝ Անի Երանյանը նշեց, որ տարվա մեջ ընդամենը երկու անգամ է երազանք պահում. «Ես այդ առումով մի փոքր այլ վերաբերմունք ունեմ: Միշտ ասել եմ, որ երազանքներ չեմ պահում, չեմ սիրում երազել՝ բացառությամբ Ամանորի գիշերը եւ ծննդյանս տորթի մոմերը փչելիս: Այդ օրերին ես մտապահում եմ երազանք ու հավատում եմ դրանց իրականացմանը: Առհասարակ, ըստ իս, եթե մարդ մի բան շատ է ուզում եւ եթե դա բարի ցանկություն է, ապա հաստատ կիրականանա: Ես հավատում եմ հրաշքներին, դրանց հավատում եմ սեփական կյանքիս փորձով»,- հավելեց դերասանուհին:

Իսկ վերջում հարցին, թե վերագնահատելով անցած տարիներն ու արդեն նոր տարիքում ինչի՞ համար է շնորհակալ դերասանուհին եւ ի՞նչն է նրան դեռեւս պակասում, պատասխանեց.

«Ես իմ ամեն օրվա, ամեն վայրկյանի համար շնորհակալ եմ, ծնողներիս եմ շնորհակալ, որ ես կամ, նրանց կողքին ես ինձ լիարժեք եմ զգում, շնորհակալ եմ ընկերներս, նրանք ամենալավն են, շնորհակալ եմ, որ ունեմ լավ աշխատանք ու սիրում եմ կյանքը: Իսկ կորուստները մարդու համար են, իհարկե, իմ տեսակով շատ ծանր եմ տանում կորուստները, բայց համարում եմ նաեւ, որ կորցնելն էլ առավելություն է, ուրեմն դա էլ էր պետք: Այնպես որ, ես ոչնչի համար չեմ զղջում, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս են, նրանց՝ ովքեր եղել են իմ կյանքում, եւ անգամ նրանց՝ ովքեր էլ չեն լինելու ինձ հետ, շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր դեռ պետք է լինեն իմ կյանքում: Իսկ թե ինչ կցանկանայի ունենալ 25-ում, կնախընտրեմ լռել, քանի որ այն, ինչ շատ եմ ուզում ունենալ, ես երբեք չեմ բարձրաձայնում»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին