Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ժիր, ճարպիկ երեխա էր։ Երբ փոքր էր, մտածում էինք, թե ինչով իրեն զբաղեցնենք, որ էներգիան ծախսի։ Սպորտով զբաղվելուն էր ձգտում, բայց ես էլ իմ անհանգստություններն ունի։ Ժորան ու իմ աղջիկը զույգ են, ու ես մշտապես գերհոգատարություն եմ ունեցել իրենց նկատմամբ, որ հանկարծ որևէ բան չպատահի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռոստով քաղաքում։ Որոշ ժամանակ հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Մինչև հինգերորդ դասարանը նա հաճախել է Գյումրու 4-րդ միջնակարգ դպրոց, այնուհետև սովորել Գյումրու 41-րդ միջնակարգ դպրոցում։ «Մինչև հինգերորդ դասարանը լավ է սովորել, հետո ուսման հանդեպ սերը կարծես նվազեց։ Իրեն սկսեց երաժշտությունը գրավել։ Իր հայրիկն էլ է երաժիշտ եղել։ Դպրոցում իրեն շատ էին հարգում և սիրում, միշտ ասում էին՝ այնքան լավն է Ժորան, իր պահվածքով ու ամեն ինչով։ Դասղեկն իրեն շատ էր սիրում։ Սովորելուց գուցե այնքան լավ չէր, բայց ամեն ինչով առաջին տեղում էր՝ տեսքով, աշխուժությամբ»։

Մայրիկն ասում է՝ որդու սերը երաժշտության և սպորտի հանդեպ էր: Ժորան Գյումրիում հաճախել է դհոլի դասընթացների, իսկ սպորտի գծով՝ ծանրամարտի և ըմբշամարտի։ Բանակից վերադառնալուց հետո նրա նպատակները կապված էին երաժշտության ասպարեզում իր ուրույն տեղը գտնելու հետ։

2020 թվականի հունվարի 23-ին Ժորան զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Որոտանում (Կուբաթլու)։ Մայրիկն ասում է՝ եթե հանկարծ որդու մոտ խոսել է նրա չծառայելու մասին, նա միանգամից այսպես է արձագանքել՝ էլ ինչ տղա, որ չծառայի։ «Միշտ ասում էր՝ տղեն պիտի պարտադիր ծառայի։ Հարթաթաթություն ուներ, մտածում էինք, որ գուցե այդ հանգամանքով ազատվի ծառայությունից, բայց ոչ, իրեն ճանապարհեցինք բանակ»։

Տիկին Մարինեն որդու իննամսյա ծառայության ընթացքում նրանից մեկ անգամ դժգոհություն չի լսել։ «Երբեք չի տրտնջացել, անգամ իր սպաների հեռախոսահամարներն ինձ չէր տալիս, որ ես հանկարծ չզանգեի նրանց, հարց ու փորձ անեի։ Սիրով ծառայում էր։ Քաջ, անվախ տղա էր իմ Ժորան»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ Թեժ մարտերի ժամանակ Ժորային տեղափոխել են Ջրական, նա պատերազմի օրերին եղել է առաջնագծում։ «Մեզ ոչինչ չի ասել, թե ինչ է կատարվում։ Մինչև հոկտեմբերի 2-ը խոսել եմ Ժորայի հետ։ Առաջին օրերին, երբ զրուցում էինք, անհանգստանում, որ պատերազմ է, արձագանքում էր՝ մի մտածեք, ամեն ինչ լավ կլինի։ Նա բոլորից տեղյակ էր, անգամ պատերազմի ծանր օրերին ինքն էր օգնում, որ տեղեկություն ստանայինք մեզ հարազատ այս կամ այն մարդու մասին։ Նա բոլորի մասին մտածում էր, բայց իր մասին չմտածեց։ Պատերազմն սկսվելուց ի վեր ամեն օր զրուցել ենք, եթե իր հեռախոսով հնարավոր չէր լինում, ընկերների հեռախոսներով էր զանգահարում, որ իր ձայնը լսեի, գիտեր՝ ես շատ անհանգիստ եմ։ Ես չէի պատկերացնում, որ նա իմ մասին չէր մտածի»։ Ժորայի զինակից ընկերներն են մայրիկին պատմել՝ հոկտեմբերի 2-ին տղաներին պետք է ներքև իջեցնեն։ «Իրենց սպան այդ ժամանակ գալիս է, թե՝ մի 10 հոգի մեզ լավ տղերք են պետք, որ գնանք մյուս տղաներին օգնելու։ Սա այն է, ինչ պատմել են ինձ տղաները։

Ժորան առաջ է գալիս, ինչպես ամեն տեղ ու ամեն անգամ, նա միանգամից արձագանքում է։ Անգամ, երբ մի տեղ վեճ էր լինում, նա միշտ պետք է ներկա լիներ։ Երբ իրեն նախատում էի, թե ինչու է գնում, վեճերին մասնակից դառնում, պատասխանում էր՝ մա՛մ, պետք է ընկերներիս կողքին լինեմ։ Այդ օրն էլ առաջ է եկել՝ ես կգամ։ Գնացել են մի խումբ տղաների օգնելու, որոնք, կարծես թե, շրջափակման մեջ են եղել և չեն վերադարձել։ Մինչ օրս ոչ մեկն իմ տան դուռը չի բացել, չի տվել ինձ հուզող հարցերի պատասխանը, չի ասել, թե ինչու և ուր տարան իմ տղային։ Սա արդար չէ։ Ո՛չ եկան, ո՛չ տեսան մեզ։ Մեր երեխաներին իրենց էինք վստահել, հիմա ումի՞ց ուզենք մեր տղաներին»։

Հոկտեմբերի 2-ից Ժորայի զանգերը դադարել են, հենց այդ օրն էլ նա անմահացել է։ «Այդ օրվանից սկսեցինք փնտրել իրեն։ Շատ ենք իրեն փնտրել՝ յոթ ամիս։ Անհետ կորածների մեջ էր։ Վերջում ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց նրա ինքնությունը։ Յոթ ամիս ցավով ու տառապանքով անցկացրեցինք՝ հույսով, որ գտնելու ենք տղայիս, բայց, ավաղ... Ու հիմա մեզ հարց ենք տալիս, թե ինչպես ենք ապրում»։

Տիկին Մարինեն շարունակում է սպասել որդուն։ «Երևի շատերս ենք նույն կերպ ապրում։ Չենք տեսել իրեն, հրաժեշտ չենք տվել։ Հիմա միայն իր գեղեցիկ դեմքին ենք նայում, և ուրիշ որևէ բան չենք պատկերացնում։ Ով տեսնում էր իմ տղային, ասում էր՝ «թանկարժեք տղան»։ Նա իմ Ժոր անունով թանկարժեք տղան է՝ կյանքով լի, կյանքը սիրող։ Անսահման կարոտել եմ իրեն, ուզում եմ փարվել իրեն, գրկել։ Բայց ինձ միայն հուշեր մնացին։

Իմ աղջիկն է ուժ տալիս ապրելու։ Ժորայիս կարոտն իրենից եմ առնում, չնայած ամեն երեխա իր տեղն ունի, Ժորաս իր հերթին է միակն ու անկրկնելին, աղջիկս՝ իր հերթին։ Բայց հիմա աղջիկս ու թոռնուհիս են ինձ ապրեցնում»։

Իսկ զրույցի վերջում թերևս կարևորի ու ամենացավոտի մասին։ «Մեր բոլոր տղաներն անմահացել են հանուն ընդհանուր գաղափարի, ինչ տանջանքներ են տեսել, անքուն գիշերներ անցկացրել։ Ժորաս այս զոհաբերությունն առաջին հերթին ինձ համար է արել, հետո մնացածի։ Բայց մարդիկ պետք է գնահատեն տղաների անձնազոհությունը։ Մեր տղաները գիտակցաբար են զոհվել, թող հանկարծ ու հանկարծ չասեն, որ նրանք «հանուն ոչնչի զոհվեցին»»։

Հ. Գ.- Ժորա Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակ զինվորական պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել